>

Սկսվեց

Мар 23, 2021

Երկրում արդեն սկսված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելու ռեժիմ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։





Քոչարյանի զոհերը

«Եվ ես հիմա ցանկանում եմ մի քանի ահազանգ ներկայացնել, որ այսօր առավոտյան ինձ փոխանցեցին։ Դիմում եմ արդարադատության նախարարին, խնդրում եմ, ստուգեք և ճշտեք։ Քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների, կալանավորների հարազատներից ստացել եմ ահազանգեր, որ Դատապարտյալների հիվանդանոցի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյանը,





Նուբարաշենից Գևորգ Վարոսյանը, Արմավիր ՔԿՀ ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ գիտեք չէ՞ ում պիտի ընտրեք։ Նայեք հա, չընտրեցիք, խնդիրներ կունենաք, այլապես ռեժիմդ կխստացվի»,- ասաց Զոհրաբյանը։


Նա կոչ արեց, որ նախարարը Քրեակատարողական վարչության ղեկավարի հետ ճշտի, և արգելեն իրենց ենթականերին ճնշում գործադրել դատապարտյալի և կալանավորի կարգավիճակում գտնվող մարդկանց վրա։



Դիտեք նաև

Сообщение Սկսվեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->