>

Ամբողջ շենքն արյան մեջ է. Ռազբորկա և կրակոցներ Հայաստանում. քրականներն իրար են ուտում (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև




Քոչարյանի զոհերը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ում մարմնի և գլխի վրա կան կրակոցների բազմաթիվ հետքեր, հիվանդանոց է




տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան 11 շենքից։ Այս պահին ոստիկանները, փորձաքրեագետներն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են կրակոցի և արնանման հետքեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Վանաձորի բնակիչ

Սամվել Մաթևոսյանն է, ում Վանաձորում ավելի շատ ճանաչում են «Բաքսյոր Սամո»։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Լոռու մարզի դատախազը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Ս. Մաթևոսյանը 35 տարեկան է և նա երեկ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորներ՝ Վանաձորի բնակիչներ, 32-ամյա Հրայր Հովսեփյանն ու 21-ամյա Արտյոմ

Մադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ա. Մադոյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ Իրավապահները վարկածներից մեկով քննում են նաև, թե արդյո՞ք երեկվա ողբերգական ավտովթարն ու այսօրվա կրակոցները կապ ունեն իրար հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-


Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն վթարի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

 


ccording to SHAMSHYAN.com, shots were heard in Lori region a while ago. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, a citizen was taken to Vanadzor Medical Center with gunshot wounds. The operative group of the Lori regional department of the police headed by the head of the department Tigran Karapetyan, the head of the Taron department of Vanadzor city Arsen Aghumyan left for the hospital. The group of the Lori Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia headed by the head of the

department also arrived. The doctors at the hospital informed the police that the wounded man was in an extremely serious condition and was unable to explain what had happened. While the doctors were fighting for the wounded man’s life, the police and investigators of Lori region found out that the wounded man, whose body բազմաթիվ had numerous traces of gunshot wounds on his head, was taken to hospital from the 11

Tumanyan building in Vanadzor. At the moment, the police, forensic experts and investigators are inspecting the scene, where traces of the shooting were found. Գ. According to Shamshyan, the wounded is Vanadzor resident Samvel Matjosyan, who is better known in Vanadzor as “Baxior Samo”. A criminal case has been initiated in the Lori Regional Investigation Department in accordance with Article 34-104, Part 1 of the RA Criminal Code. Taking into account the degree of danger of the crime, the prosecutor of Lori region arrived. Գ. According to

Shamshyan, S. was taken to hospital with gunshot wounds. Matjosyan is 35 years old. He crashed his BMW car on the Vanadzor-Dilijan highway yesterday, as a result of which passengers Vanadzor residents 32-year-old Hrayr Hovsepyan and 21-year-old Artyom Madoyan were taken to Vanadzor Medical Center with bodily injuries. after A. Madoyan died without regaining consciousness. According to one of the hypotheses, the law enforcers a

Сообщение Ամբողջ շենքն արյան մեջ է. Ռազբորկա և կրակոցներ Հայաստանում. քրականներն իրար են ուտում (տեսանյութ) появились сначала на .


от admin

-->