>

Նոյեմբերի 10-ից հետո ձերբակալված հայերը կկանգնեն օրենքի առաջ. Ադրբեջանի ԱԳՆ




Քոչարյանի զոհերը

Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին,





իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածները չեն համարվում ռազմագերի և կկանգնեն օրենքի առաջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել են Ադրբեջանի արտգործնախարարությունից:


«Այն անձինք, որոնք նշված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի կողմից ուղարկվել են Ադրբեջանի տարածք ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար,

համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերի:



Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի: Նրանց վերաբերվում են համաձայն միջազգային իրավունքի և Ադրբեջանի օրենսդրության:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Сообщение Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել. Ի՞նչ է սպասվում նոյեմբերի 10֊ից հետո գերեվարված անձանց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->