>

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն մոտ մեկ ամիս առաջ փորձեց հայկական մամուլը ցնցել իր ու իր սիրելիի լուսանկարներով։




Քոչարյանի զոհերը

Մի քանի օր իրար հետևից շարունակ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելուց հետո Անդրեն կրկին անհետացավ լրատվական կայքերի տեսադաշտից։




Կրքերը հանդարտվելուց մեկ ամսի անց, երգիչը այս անգամ իսկական աժոտաժ առաջացրեց՝ հարսանեկան լուսանկար հրապարկելով։ Բոլոր լրատվական կայքերը միաբերան սկսեցին գրել՝ Անդրեն ամուսնացել է:


Իսկ երբ երգիչը ներկայացրեց իր նոր երգի տեսահոլովակը՝ Քեզ տեր եմ, պարզ դարձավմ որ տեսահալավակը նրա հրապարակած լուսանկարների ու տեսանյութերի համադրությունն է և արդեն լիովին անհետաքրքիր է այն մարդկանց համար, ովքեր արդեն դիտել են բոլոր լուսանկարները։


Իսկ երգիչը բոլոր լրատվական կայքերի ու հետևորդների վստահությունը կորցնելուց բացի, կորցրեց նաև իր տեսահոլովակը շատ դիտելի դարձնելու հնարավորությունը։

Տեսահոլոավակի պրեմիերայից 20 օր անց այն Յութուբում ունի ընդամենը 186 հազար դիտում։ Արտերկրում նկարած թանկարժեք տեսահոլովակի ու Անդրեի՝ երկար ժամանակ լռությունից հետո այս դիտումները սպասելիից մի քանի անգամ քիչ են։
Ստացվում է, որ Անդրեն այդքան նեղացրել է իր երկրպագուներին, որ նրանք հրաժարվում են դիտել անգամ իրենց սիրելի երգչի տեսահոլովակը։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->