>

Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուց հետո հարցականի տակ էր հայտնվել «Ազիզյաններ» սիրված և պահանջարկ վայելող սիթքոմի հետագա ճակատագիրը։


Armdaily.am-ի հետ հարցազրույցում Հայկ Մարությանն արդեն հերքել էր, որ շարունակելու է հանդես գալ որպես դերասան՝ զբաղվածության պատճառով։ Նրա վերջին խաղացած դերը «Ազիզյաններ» սերիալում Գառնիկ Ազիզյանի դերն էր։ Արմենիա հեռուստաընկերությունը Հայկ Մարությանին որքան ժամանակ է փոխարինող էր ման գալիս և կարծես թե վերջնական որոշումը կայացրել է։







Քոչարյանի զոհերը

Մեր տեղեկություններով Ազիզյան Գառնիկի դերում հանդես կգա Վահագն Ստեփանյանը, կատակերգական ժանրի նախագծերից հայտնի Դելոն, ով արդեն որոշ ժամանակ է Հայաստանում չի ապրում։ Միացյալ Նահանգներում բնակվող Դելոն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ նպատակ ունի գալու Հայաստան իր 30 ամյակը նշելու։ Թե որքանով կհաջողվի 30 ամյա դերասանին կերպարանավորել բազմաչարչար միջին տարիքի տղամարդու դերը կդատեն հեռուստադիտողները։


Ի դեպ նա արդեն Երևանում է, իր Ինստագրամի միկրոբլոգում վերջին տեղադրված նկարը թվագրված է սեպտեմբերի 9 և մակագրված՝ Երևան ։


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->