>

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ-ն, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի

loading...



գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել այն: Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ա. Հ-ն, ի թիվս այլ լիազորությունների, իրավասու լինելով հսկողություն իրականացնել անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների և զննումների նկատմամբ, 2021 թվականի մարտին ընդունել է դատապարտյալ Ա. Ն-ի կողմից իրեն արված ակնհայտ ապօրինի գործողության առաջարկը՝ կալանավորվածներին






պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված առարկաները ՔԿՀ բերել և Ա. Ն-ին հանձնել, պայմանավորվելով, որ կաշառքի գումարն ու արգելված առարկաներն իրեն է փոխանցելու Ա. Ն-ի որդին: Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ-ն 2021 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր՝ Երևան քաղաքում գտնվող տանը Ա. Ն-ի որդուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև դատապարտյալին փոխանցելու համար արգելված առարկաները, սակայն բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների


կողմից և ձերբակալվել: Կատարված անձնական խուզարկությամբ Ա. Հ-ի մոտից հայտնաբերվել են արգելված առարկաները, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկության արդյունքում: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից և զգուշացնում, որ լիարժեք տիրապետում է

օպերատիվ իրավիճակին և օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հանրային ծառայության տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն երևույթները բացահայտելու և դրանցում ներգրավված անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ։



As a result of operative-investigative measures carried out by the RA National Security Service, it was found out that A. H., holding the position of a leading specialist in the security department of the Armavir Penitentiary Institution of the Ministry of Justice of the Republic of Armenia, having the special rank of Major of Justice, always performing the functions of a representative of the government, accepted an offer to

receive a bribe from a convict of the Armavir Penitentiary Institution. and got it. In particular, official A. H., among other authorities, being authorized to exercise control over persons, parcels, parcels, searches of personal belongings, in March 2021 received convict A. The suggestion of an obviously illegal action made by N. to bring to the penitentiary the objects prohibited by the internal regulations of the places of detention, correctional institutions; To hand over to N., agreeing that the bribe money and prohibited items will be transferred to him. Son of N. Realizing his criminal intention, A. H. on March 18, 2021, at around

20:30, in his house in the city of Yerevan, A. He received a bribe from N.’s son, as well as prohibited items from being handed over to the convict, but was caught by the RA National Security Service and arrested. During the personal search A. Prohibited items were found in H.’s possession, and the amount of the bribe wa

s found during a search of his house. The National Security Service of the Republic of Armenia “once again urges to refrain from corrupt practices”, warns that it is fully in control of the operative situation, uses all the tools defined by law in the direction.

Сообщение ՎԵՐՋԱՊԵՍ․ շատերի երազանքն իրականություն դարձավ․ ԱԱԾ-ն րոպեներ առաջ տեղեկացրեց նոր բացահայտման մասին.պաշտոնյան տեղում բռնվեց․ իսկ գիտե՞ք, թե ով (տեսանյութ) появились сначала на .


add
loading...
.

от admin