>

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Արցախյան վերջին պատերազմով հայ-թուրքա-ռուսական պատերազմի սկիզբը դրվեց.




Քոչարյանի զոհերը

«Էլի ռուսները միայն կողքից դիտող-օգնող էին, թուրքերը և այսպես կոչված ադրբեջանցիները իրականացնողն էին դրա, բայց վերջում արդյունքները լուծվում են էլի ռուս-թուրքական միջավայրում։ Այսինքն՝ տարօրինակ կերպով նոր բան չմտածեցին՝ այնքան հաջող էր իրենց թվացել 100 տարի առաջվա փորձը, որ հիմա ուղղակի կրկնեցին»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ազգագրագետը:





Նա հյատնել է, որ լավատեսորեն չի տրամադրված Արցախի ներկայիս վիճակի և բնակչության անվտանգության հարցում. «Ո՛չ միայն լավատես չեմ, այլև ես խորապես համոզված եմ, որ հենց հիմա ընթացող ռուս-թուրքական քննարկումներն իրենց ներսում ունեն սպառնալիքներ, և մենք, վստահ չեմ, որ միշտ է՝ գիտենք, թե այդ քննարկումների խորքում ինչ խնդիրներ են դրվում»,- նշել է նա՝ հավելելով, որ խոսքը Կովկասում հայության, և նաև՝ Հայաստանի, Արցախում հայության մասին է։


«Ես, օրինակ, բացարձակ կասկած չունեմ, որ չորս տարի հետո Ադրբեջանը պահանջի, Ռուսաստանը նախապատրաստած չի լինելու իր մնալը։ Ես չեմ ասում, որ դա վատ է, ես ուղղակի ուզում եմ ասել, որ էս պահին ընթանում են բանակցություններ,



որոնք չորս տարի հետո լրիվ ուրիշ իրավիճակ մեզ կարող են բերել, կարող է չէ, հաստատ կբերեն, և մենք դրան պիտի պատրաստ լինենք նաև էդ ընթացքին, ո՛չ միայն, թե չորս տարի հետո ինչ է լինելու, այլ նաև՝ ինչպես է հասունանում իրավիճակը, այդ չորս տարիներին ինչ են փոխվում»,- եզրափակել է Խառատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение «Ռուս-թուրքական քննարկում է գնում․ կա սպառնալիք Հայաստանի և Արցախի նկատմամբ»․ Հրանուշ Խառատյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->