>

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի ծառայողները (վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի




Քոչարյանի զոհերը

գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները Արշակունյաց 2-րդ նրբանցքում գտնվող ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հայտնաբերված դին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ն է: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, ինչպես նաև սպիներ, որի






մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել էր քույրը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 24-ին 5 ժամից ավելի էր, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգսյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական


հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ Հրազդան կիրճում՝ Հրազդան գետի մոտ 1.5 կմ-անոց հատվածում, որոնողական աշխատանքներ էին կատարում։ Փրկարարներն ու ոստիկանները որոնում էին այս տարվա մարտի 7-ին որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա-ի դին։ Նրա սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երևանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ SHAMSHYAN.com-ի հավաստի տեղեկությունների,

ականատես էր եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կապանցուն սպանել և գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել էին։ Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի կիրճում շարունակում էին սպանված կապանցու դիակի որոնողական աշխատանքները և ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությանն ականատես, սպանվածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։



Shamshyan.com writes. Today, on March 24, the officers of the Yerevan City Police Department, Criminal Investigation Department (headed by the head of the department San Kocharyan, Deputy Head of the Department Arthur Zakaryan, the head of the Criminal Investigation Department of the same department), Kentron և Nork – The investigative group of Marash administrative districts, headed by the head of the department Simon Harutyunyan, especially the senior investigator for serious cases Artak

Hakhinyan As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, it turned out that the body found was 38-year-old Edgar A., ​​a resident of Kapan, who has been missing since March 7 this year. Tattoos were found on her body, such as scars, which her sister had reported to police and investigators. As the photojournalist reported from the scene, it was more than 5 o’clock on March 24, the rescuers of the 17th Rescue Detachment of the Special Rescue Operations Center of the Ministry of Emergency Situations, headed b

y Sargsyan, the head of the Criminal Investigation Department Arthur Zakaryan, Deputy Head of the Criminal Investigation Department of the same department, Hovhannes Aristakesyan, Head of the Criminal Investigation Department of the Central Police Department, headed by Arman Papyan, were conducting search operations in the H

Сообщение 2 դիակ մեկ օրում. սպանություններ Երևանում. ինչ է տեղի ունեցել. մանրամասներ (տեսանյութեր) появились сначала на .


от admin

-->