>

Մի քիչ ժամանակ տրամադրեք ու ամենալուսավոր տոնի համար հավկիթները ձևավորեք անհավանական գեղեցիկ եղանակներով: Շատ օրգինալ ու հետաքրքիր է ստացվում,

բացի այդ օգտագործվում են միայն օրգանական ներկանյութեր:




Մարմարե հավկիթներ


Ինչ է անհրաժեշտ.





եփած ձու
ջուր
ներկեր
ձեթ
Ինչպես ներկել.

Ներկերը լուծել ջրով՝ հետևելով տուփի վրա նշված ինստրուկցիային: Կես ճաշի գդալ ձեթ ավելացնել:

Հավկիթները գցել լուծույթի մեջ և զգուշորեն խառնել գդալով:


Հանել ու չորացնել խոնավ անձեռոցիկով:

Ծիածանափայլ հավկիթներ

Ինչ է անհրաժեշտ.

եփած ձու
սննդային ներկեր՝ 5 գույն
թղթե անձեռոցիկ
Ինչպես ներկել.



Ներկերը լուծել առանձին բաժակներով ջրի մեջ: Այնուհետև յուրաքանչյուր հավկիթը փաթաթել անձեռոցիկով: Այն պիտի պինդ կպած լինի հավկիթին, որպեսզի անցքեր չմնան:

Աշխատանքային մակերեսը ծածկել տոպրակով կամ գործն անել սկուտեղի վրա:

Յուրաքանչյուր գույնի ներկ հերթականությամբ կաթացնել հավկիթի վրա: Մեկը մյուսի հետևից, մինչ ամբողջը կծածկվի տարբեր գույներով: Այս կերպ ներկերը ներթափանցում են անձեռոցիկի միջով ու ներկում են հավկիթը:

Երբ անձեռոցիկն ամբողջովին ներկված լինի, առանց այն հանելու թողեք, որ հավկիթը չորանա 6-8 ժամ:

Դրանից հետո միայն հանեք անձեռոցիկը:

Сообщение Սուրբ Զատիկի համար հավկիթները զարդարելու 2 լավագույն եղանակները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->