>

Անուշ Մնացականյանն իր էջում գրել է. ․․․




Քոչարյանի զոհերը

երկրում տղայի դ ին գտնողին սկսեցին աչքալուսանք տալ․․․ մայրեր եղան՝ այդ սև աչքալուսանքին էլ կարոտ մնացին․․․ ի՜նչ օրի հասանք․ երանի սև թուղթը ծամել լիներ։ Սակայն էս լեղու նման դառն աչքալուսանքը ոչ կուլ տալ է լինում, ոչ՝ թքել։ ․․․Եռաբլուրում ննջեց մեր աչքի լույսը, մեր բոլոր ժամանակների էլիտան․․․





համեստ, արժանապատիվ, հայրենիքի գինը իմացող էլիտան։ Էն էլիտան, ով փառքով վերադարձի տեղը պատվով գնալ նախընտրեց։ Գնաց դեպի անսահմանություն, որ մենք և դուք սահմանի ու անսահմանի չափը հասկանանք․․․ մենք եղած ու չեղած սահմանները կորցրինք։ ․․․ անհայր մնացած մի մատ երեխեքը, մի բուռ եղած մայրերը ու

ցա վից կռացած հայրերը, սև հագած այրիները իրենց էլիտային կորցրին։ Իրենց էլիտան մեզ կյանք շնորհեց, իսկ մենք նույնիսկ դրանից հետո նրանց վաստակած խաղաղությունը էդ սառը քարերի բլրում էլ չենք շնորհում։ ․․․ ես, դու, նա․․․ մենք բոլորս ենք պարտք Եռաբլրում իրենց վերջին տունը գտած տղեքին․․․ էս պարտքը գումարով չենք վերադարձնի,


էս պարտքը խոսքով չենք վերադարձնի, էս պարտքն նույնիսկ կյանքով չենք վերադարձնի։ Կան պարտքեր, որոնք տրվում են անվերադարձ։ Մեզնից հասնում է միայն հարգանք, խոնարհում, լռություն․․․ ու խունկ․․․ խունկ, որի ծուխը բլրում կտարածի բույրը․․․ բույրը դեպի անսահմանություն գնացած սահմանապահների։



Բույրն էն էլիտայի, ով լռեց, որ մենք խոսքը շաղ տալուց առաջ լռության գնի շուրջ մտածենք։ Պատիվ ունեմ․․․! Ինձ համար հայրենիքը դուք եք։ Ինձ համար հայրենիքը սկսվում է Եռաբլրի սառը և դառը քարերից․․․ Քարեր, որոնց մեջ անավարտ մնացած պատմություն կա։ Քարին գրված պատմություն․․․

Ննջեք խաղաղությամբ․․․ դուք թերևս միակն եք, ով վաստակեց խաղաղությունը և արժանի եղավ դրան․․․

Դիտեք նաև

Сообщение Ի՜նչ Օրի Հասանք․ Ես, Դու, Նա․ Մենք Բոլորս Ենք Պարտք Եռաբլրում Իրենց Վերջին Տունը Գտած Տղեքին․ ԽՈՍՔԵՐ, Որ Յուրաքանչյուր Հայ Պետք Է Կարդա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->