>

Դաժան մարդասպանություններ Երևանում. Ոստիկանությունը գլխակերներին բռնեց

Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել։ Հայտնում էին, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։ Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել էր անհետ կորած տղամարդու քույրը։ Նա ասել էր նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։ Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրականացրին ծավալուն օպերատիվ միջոցառումներ, որոնց միացան նաև

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները։ Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում կատարվածի մի շարք հանգամանքներ հայտնի դարձան։ Մասնավորապես, պարզվեց, որ անհետ կորած համարվող տղամարդու և Հրազդան քաղաքում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 30-ամյա մի տղամարդու միջև մայրաքաղաքի Զաքյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վեճ էր սկսվել, որին միջամտել էր 30-ամյա տղամարդու ընկերը։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ վերջինս հետապնդել էր անհետ կորած համարվող տղամարդուն ու դանակով մի քանի անգամ հարվածել նրան։ Այնուհետև, համաձայն ձեռք բերված օպերատիվ տվյալների,




Քոչարյանի զոհերը

սպանվածի դին նրանք նետել էին Հրազդան գետը։ Քրեական հետախույզներին հայտնի դարձավ նաև, որ նրանք տղամարդու դին գետն էին նետել իրենց երկու ընկերների հետ։ Այսինքն, ոստիկանության ծառայողների տեսադաշտում արդեն չորս անձ կար։ Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։




Առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձն ու ընկերները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանություն, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Վերը նշված հանգամանքները հիմնավորելուց զատ իրավապահների խնդիրն էր նաև սպանված տղամարդու դին հայտնաբերելը: Որոնողական աշխատանքներին զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-

հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ երբ նրանք ցանկացել էին սպանվածի դին տեղափոխել, անհայտ մի անձ տեսել էր։ Նրանցից 34-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, կացնով հարվածել էր ականատեսին, որը ևս մահացել էր։ Երկրորդ սպանվածի դին ևս նետել էին Հրազդան գետը։ Այս գործողությանը հիշյալ չորս տղամարդուց բացի մասնակցել էր նաև նրանց ևս մի ծանոթ, որը նույնպես հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներն ամբողջությամբ լծվեցին սպանված տղամարդկանց դիակները հայտնաբերելու


միջոցառումներին։ Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում մարտի 22-ին Երևանյան լճում հայտնաբերվեց ականատեսի դին։ Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Երկու օր անց էլ՝ մարտի 24-ին, Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերվեց անհետ կորած համարվող տղամարդու դին։ Մինչ այդ բերման ենթարկվածներից մեկի իրերում հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Նախաքննությամբ կհստակեցվի կատարված սպանություններում յուրաքանչյուրի դերակատարությունը։

On March 10, the Kapan Police Department received a phone call from the Central Department. It was reported that a 37-year-old man registered in Kajaran had disappeared near the “Factory” station of the metro. The information was provided to the Kapan police by the sister of the missing man. He had said that his brother had disappeared on March 7, at around 8 p.m. In order to find out the circum


stances of the man’s disappearance, the officers of the Criminal Investigation Department of the Yerevan City Police Department carried out extensive operative measures, which were joined by the criminal investigators of the Central Department. As a result of days of joint work, a number of circumstances of what happened became known. In particular, it turned out that a dispute had started between a 30-year-old man registered in the city of Hrazdan, who is considered missing, but lives in the capital, at the intersection

of Zakyan and Grigor Lusavorich streets in the capital, which was intervened by a 30-year-old man’s friend. According to the preliminary data known to the investigation, the latter had pursued the missing man and hit him several times with a knife. Then, according to the operative data obtained, they threw the body of the killed into the Hrazdan River. The criminal investigators learned that they had thro

wn the man’s body into the river with their two friends. In other words, there were already four people in the sight of the police officers. A criminal case was initiated in the investigation department of the Yerjan city police department, which was sent to the investigation department of Kentron-Nork-Marash administrative districts. Th

Сообщение Դաժան մարդասպանություններ Երևանում. Ոստիկանությունը գլխակերներին բռնեց (տեսանյութ) появились сначала на .


от admin

-->