>

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանի շաքարի գործարանն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։

Նախարարության տրամադրած տեղեկանքից տեղեկանում ենք, որ Սևանի շաքարի գործարանն իր գործունեությունը սկսել է 2003 թվականին: Հումքի ներկրումը կատարվել է ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքի իրացումն ամբողջությամբ կատարվել է Հայաստանի ներքին շուկայում:




Քոչարյանի զոհերը

2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել է 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400.0 հազար ԱՄՆ դոլարի։




Հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, ասվում է տեղեկանքում, որից պարզվում է, որ գործարանը դադարել է աշխատել այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հաստատել են իրենց բացարձակ իշխանությունը եւ հստակ քվոտավորել տնտեսությունն ու մենաշնորհները:


Ավելորդ է ասել, թե ոչ վաղ անցյալում ումն է եղել այս շուկայի մենաշնորհը, եւ ինչպես էր կատարվում գնագոյացումն այդ շուկայում՝ ընտրությունից ընտրություն:

Այսօր հայտնի է դարձել նաեւ, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը տասնամյա դադարից հետո վերսկսել է Արգիշտի փողոցում՝ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի շինարարությունը: Շինարարության մեկնարկին ականատես լինելու համար շինհրապարակ էին եկել ավելի քան տասը տարի իրենց բնակարաններին սպասող քաղաքացիներ: Նրանք ասում են, որ շինարարության վերսկսումը պայմանավորված է կառավարության փոփոխությամբ:


Մեկնաբանություններն ավելորդ են: ՀՀԿ-ն Հայաստան է հրավիրել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, գանգատվելով խոսքի եւ այլ ազատությունների սահմանափակումից: Արժեր թերեւս նրանց տանել Սեւանի շաքարի գործարան եւ շինհրապարակ եւ այդ օրինակներով ցույց տալ, թե ինչ է իրենից ներկայացրել ՀՀԿ իշխանությունը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->