>

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայց է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ՝ նրա կողմից արած հայտարարության համար։




Քոչարյանի զոհերը

Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։




Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում էր կատարել, որում մասնավորապես նշված էր․
«Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։


Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։

Հայոկ Չոբանյանի խոսքով՝ իրենք համապատասխան հայցով դիմել են դատարան, որպեսզի նմանատիպ ապատեղեկատվություն տարածողներն իմանան, որ պետք է լինի նաև պատասխանատվություն։

«Դա լուրջ անվտանգային նշանակություն ունի, որովհետև այդտեղ ապրում են իրական մարդիկ, ապրում են տասնամյակներ շարունակ, տասնամյակներ ապրել են իրական վտանգի տակ և ըստ էության՝ պատերազմական վիճակում, և չի կարելի այդ մարդկանց հաշվին պոպուլիստական հայտարարություններ անել»,- ասաց Հայկ Չոբանյանը։


Նա նաև տեղեկացրեց, որ սահմանների վերաբերյալ հայտարարություններից հետո իրենց մարզում երկու խոշոր ներդրումային ծրագիր է կասեցվել, սակայն իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այդ ծրագրերը վերագործարկվեն։

«Եթե ես ներդրող եմ և այդ տարածքում ուզում եմ ներդրում կատարեմ և ինչ-որ մեկը հայտարարում է, որ այդ տարածքները զիջվում են թշնամուն, ավելին՝ ինչ-որ մեկը հայտարարում է սուտ, որ այդ տարածքներում հիմա ադրբեջանցիներ կան և նրանք մեր բնակիչներին խնդրում են, որպեսզի իրենց գոմերը կառուցեն ուրիշ տեղ, ի՞նչ պիտի անեմ ես որպես ներդրող։ Ես պիտի գոնե մտահոգվեմ չէ՞ դրա մասին։ Ավելին՝ ես պիտի հրաժարվեմ այդ տարածքում ներդրում կատարել։ Սա խաղ չէ, մենք պետություն ենք կառուցում, մենք հատիկ-հատիկ փոքր քարերով ամրոց ենք կառուցում, իսկ այսպիսի մի հայտարարությամբ դուք դնում մի ամբողջ պատը քանդում եք։ Եվ պետք է այդ պատասխանատվությունը լինի ոչ միայն այդ սահմանում ապրող մարդու կողմից, ոչ միայն դա լինի պետական պաշտոնյայի կամ մարզի ղեկավարության կողմից, այլ պետք է լինի նաև հանրային կարծիքը ձևավորող բոլոր ինստիտուտների կողմից։ Պետք է հասկանանք, որ սա ուղղակի վնաս է մեր հանրապետությանը»,- ասաց Տավուշի մարզպետը։

Տեսանյութը՝ շուտով

Сообщение Հրանտ Բագրատյանի կեղծ տեղեկության պատճառով Տավուշում 4 մլն դոլարի ներդրում է կասեցվել․ Տավուշի մարզպետը հայց է ներկայացրել նրա դեմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->