>

2021թ.-ը մենք պետք է, ըստ էության, որոշակի առումով վերագործարկման տարի համարենք, որովհետև 2020թ.-ը զարգացման հետ կապված մեր բոլոր պլանները խաթարեց: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:




Քոչարյանի զոհերը

«Արդեն վերսկսել ենք ոչ միայն պետական համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, այլև մեր բանակցությունները բոլոր ներդրումային հնարավորությունների հետ կապված»,- ասաց նա:





Մարզպետը հավելեց, որ նախատեսում են մեծածավալ ծրագրեր իրականացնել գյուղատնտեսական ոլորտում, արդյունաբերական և տուրիզմի ոլորտներում: «Այս տարվա ընթացքում այն ծրագրերի ծավալը, որը նախատեսել ենք, 32 տոկոսով գերազանցում է 2020 թվականի փաստացի իրականացված ծրագրերին»:

Նա նաև ասաց, որ 2021-ին կիրականացվեն աննախադեպ ծրագրեր ոռոգման համակարգերի վերականգնման առումով: «Ենթակառուցվածքների զարգացումը իր հետևից բերում է ներդրումային զարգացման, այսինքն՝ 5000 հեկտար ոռոգելի դարձնելը իր հետևից բերելու է 5000 հեկտարի ներդրումային ծրագիր, որի ընդհանուր գնահատականը եթե մենք տանք, առնվազն պիտի կազմի 10 միլիարդ դրամ»:


Մարզպետի խոսքով՝ 2021 թվականին կանխատեսել են 44 միլիարդ դրամի ընդհանուր ներդրումային ծավալ, որի մեջ մասնավոր ներդրումային ծավալը կկազմի 7 միլիարդ դրամ:



Չոբանյանն ընդգծեց, որ սահմանների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները բացասական ազդեցություն են ունենում ներդրումային միջավայրի վրա:

«Այս պահին ունենք կոնկրետ ներդրողներ, որոնք կասեցրել են իրենց գործունեությունը այդ լուրերի տարածման հետ կապված: Հիմա, իհարկե, մենք հավաստիացնում ենք, հավաստիացրել ենք, բայց կան ներդրողներ, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս են ապրում, և երկրում իրականացվող նմանատիպ պրոցեսների նկատմամբ բավականին զգայուն են: Ես կարծում եմ, որ այսօր հանրային միջավայրը և հանրային տեղեկատվության դերակատարությունը քիչ չէ, որ մենք հաջողենք կամ չհաջողենք մեր այս գործում»:

Մանրամասնելով, թե հատկապես ինչ ներդրումային ծրագրերի վրա են ազդեցություն ունեցել Տավուշի վերաբերյալ տարածող լուրերը՝ Չոբանյանն ասաց. «Ունենք շատ խոշոր ներդրումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, և այդ ծրագիրը հիմա կանգնած է: Կարծես թե արդեն գտնվում ենք այդ խնդրի լուծման փուլում, բայց այս խոսակցությունների ժամանակ այդ ծրագիրը ուղղակի կանգնեցվել է: Ներդրողները ժամանակ ուզեցին, որպեսզի հասկանան՝ արդյոք իրենք վերահաստատում են իրենց մասնակցությունը, թե ոչ: 2-րդ ծրագիրը խոշոր թռչնաբուծական ծրագրի կառուցումն էր, որը ևս կանգնել է այդ պատճառով»:

Сообщение Տավուշի սահմանների վերաբերյալ հայտարարություններից հետո 4 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը դադարեցվել է появились сначала на MediaNews.


от admin

-->