>

Ինչու են ակտիվացել անցյալի ուրվականները․․․


Իրապես կարծե՞լ , որ անհանգստացած են երկրում ստեղծված իրավիճակով, թե կան այլ հարցեր, որոնք գուցե հանրայնացնել հնարավոր չէ։








Քոչարյանի զոհերը

Հանդիպմանը ներկա բոլոր գործիչները  հնարավորություն են ունեցել Արցախի հարցը վերջնական լուծելու և  ինչն է խանգարել , որ երբ հասել է վճռական քայլ անելու ժամանակը ,  հնչել է հրաժարական ։

Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական անցյալը անուրանալի է հայկական պետականության համար կարևոր գործունեությամբ, կան փաստեր, որ չհամաձայնվել հնարավոր չէ․․․


Բայց  հարց , այն ինչ հիմա խորհուրդ է տալիս ,  ճառում և խրատում, ինչու՞ իր ժամանակին հարցը չլուծվեց, ինչու՞ հաղթած պետությունը այդպես էլ զինադադարի փաստաթուղթը պայմանագրի չվերածեց, ինչու՞ ստորագրվեց տարածքներ հանձնելու փաստաթուղթը և չհանձնվեց և այսպես մի շարք ինչուների պատասխաններ և վճռական քաղաքական կամք ցուցաբերելու փոխարեն հրաժարական , փախուստ պատասխանատվությունից։



Ռոբերտ Քոչարյան , որ  բացի Ադրբեջանի օկուպացված տարածքները հանձնելը,  բանակցային սեղանին դրեց Մեղրին, դուրս մղեց Արցախին՝ որպես բանակցող կողմ և սկսեց ձնագնդի գլորել  և փոխանցել  Սերժ Սարգսյանին նվեր, որը վերջնականապես Արցախի հարցը բանակցություններից վերածեց պատաերազմական գործողությունների, բանակցեց- բանակցեց և,  օ հրաշք,  ամենապատասխանատու պահին, ժողովուրդը ոտքի կանգնեց և հեղափոխություն արեց։

Եվ այս ամփոփից հետո հասկանալի է , որ նրանց Արցախի խնդիրները բնավ էլ չեն հուզում, պարզապես քաղաքական եղանակային փոփոխություններից որքան հնարավոր է փորձում են օգտվել և  հայտնվել իշխանության ղեկին։

Сообщение Ինչու են ակտիվացել անցյալի ուրվականները․․․ появились сначала на MediaNews.


от admin

-->