>


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ չէ ներկայիս պայմաններում անցկանցել խորհրդարանական ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ի 6 հեռուստաընկերությունների համար կազմակերպած մամուլի ասուլիսի Վազգեն Մանուկյանը նշեց, որ կտրականապես դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ ընտրությունները չեն լուծելու առկա քաղաքական ճգնաժամը:







Քոչարյանի զոհերը

«Չէի ասի, որ շատերը ոգևորված են ընտրություններով, բայց տեսնելով, որ նախորդ պայքարը չբերեց իշխանափոխության, փորձում են այս ճանապարհով գնալ: Ես կտրականապես դեմ եմ դրան»,- ընդգծեց Մանուկյանը:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ընտրությունները խորացնելու են ճգնաժամը, այլ ոչ թե լուծելու:


Վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» առջև դրված խնդիրները նույնն են՝ փոխել վարչապետին և մեկ տարի ժամանակավոր կառավարություն ստեղծել, որպեսզի երկիրը կարողանա առաջ գնալ:


«Դուր չի՞ գալիս վարչապետի թեկնածուն, այսինքն՝ իմ թեկնածությունը, փոխենք: Դուր չի՞ գալիս, մեկ տարին կարելի է կարճացնել, երկարացնել: Արդյունավետ չե՞ն աշխատում 17 կուսակցությունները, եկեք փոխենք ձևաչափը»,- նշեց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ հիասթափված է թե ինքն իրենից, և թե ընդդիմությունից, որովհետև կարծում է, որ կարող էին շատ ավելի արդյունավետ աշխատել: «Ժողովուրդը հիասթափված է ընդդիմությունից, որովհետև, բնական է, նա սպասում էր, որ ընդդիմությունը պետք է լուծի խնդիրը: Մյուս կողմից էլ՝ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն: Դա այնքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը»,- նշեց Մանուկյանը:

Сообщение Վազգեն Մանուկյանն հիասթափված է թե ինքն իրենից, և թե ընդդիմությունից появились сначала на MediaNews.


от admin

-->