>

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի նույնաբովանդակ դիմումները, որոնք վերաբերում են սահմանադրական





կարգի տապալման 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ որ այն հակասում է Սահմանադրությանը:





Ինչ է սպասվում այժմ. մանրամասնում է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը:

2018 թվականի սեպտեմբերից իմ բոլոր գործընկերները, փաստաբանները, մեր փաստաբանական թիմը, անձամբ Ռոբերտ Քոչարյանը նշում էին 300.1 հոդվածի ոչ որոշակի լինելու մասին:Իհարկե, վատ է, որ սա արձանագրվեց 2021 թվականին: Այսօր բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա: Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով, ինչպես ի սկզբանե չէր կարող լինել հետապնդում, այդպես էլ այս քրեական հետապնդումը դադարեցվելու է: ՍԴ-ի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այն կհրապարակվի 3 օրյա ժամկետում, ՍԴ-ի աշխատակարգն այդպիսին է»,-ասաց նա՝ հավելելով, որ հատուկ կարծիք ունեցել է միայն Խունդկարյանը, այսինքն՝ որոշումը կայացվել է նման մեծամասնությամբ:




Հարցին, թե ինչ է նշանակում դա, ինչ է հիմա լինելու, Վարդևանյանը հայտարարեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է.

«ՍԴ-ի որոշման ուժով, այն բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն ու ենթակա են վերանայման»:

Сообщение Ինչ է սպասվում Քոչարյանին. Փաշինյանը պարտվեց իրшվաբանությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->