>

Հուսով եմ, որ Նիկոլ ՓաշինյանNikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ը ևս կկարդա, մինչև վերջ։




Քոչարյանի զոհերը

Սիրելի Հայրենակիցներ, երևի բոլորդ նկատել եք, որ իմ համբերությունը և լավատեսությունը՝ կապված երկրի և մեր ապագայի հանդեպ ինչքան մեծ է։ Ինչպես շատերդ, այնպես էլ ես, բավականին էմոցիոնալ ենք, ամեն բան ցանկանում ենք, որ շատ արագ լինի, երբեմն կարծում ենք, որ կյանքն այսօր կավարտվի և մենք ոչինչ չենք տեսնի, չենք տեսնի Հայաստանի արդարադատությունը, չենք տեսնի մի շարք մարդկանց պատասխանատվության ենթարկելը, երկրի իրական թալանչիների կուլակաթափ լինելը, ուստի խնդրում եմ, մի տրվեք էմոցիաններին, մեր ազգը բոլոր դարաշրջաններում միշտ էլ դժվարությունների միջով է անցել, նույնն էլ այսօր, մենք ևս բախվում ենք անարդարություններին, տեսնում ենք փողին կուրացած Հայրենիքը անտեսած մի շարք ներքին դավադիր սրիկաների։





2018 թ-ի Ապրիլին մեր միասնականության արդյունքում դե յուրե կարողացանք ազատվել հրեշների ոհմակից, բայց չազատվեցինք նրանց արմատներից, չազատվեցինք որովհետև մի շարք քաղաքացիներ, ամեն օր միայն ու միայն կեցցե՜ Նիկոլ Փաշինյան էին վանկարկում, քննադատելով ինձ և շատերին, երբ պահանջում էինք տոտալ կադրային ջարդ իրականացնել, Փաշինյանի կադրային քաղաքականությունը տապալում է մեր Հեղափոխությունը, Ռուստամ Բադասյանի նման արդարադատության նախարարին հանդուրժեցինք, չստիպեցինք Նիկոլ Փաշինյանին, որ գլխավոր Դատախազին հեռացնի, ՀՔԾ-ի պետ Սասունին հեռացնի, կոնկրետ չպահանջեցինք ԱԱԾ-ի շենքը «հիմքից քանդի և զրոյից կառուցի», հանդուրժեցինք բոլոր ստորներին, հայհոյողներին, արդյունքում մեղքը բարդելով միայն դատարանների դատավորների վրա։ Դատավորն անում է այնքան, ինչքան որ նրան հիմք է տվել Դատախազը կամ քննիչը, իսկ ապօրինի որոշում կայացրած դատավորը պետք է անհապաղ իր մնացած կյանքն անցկացներ ԱԱԾ-ի պադվալում, բայց դա էլ չտեսանք։


Այժմ Սիրելի հայրենակիցներ այսքանը ասացի, որ չկարծեք, թե ես թերությունները չեմ տեսնում, չգիտեմ հիմքը որն է, կտուրը որն է, բայց եթե բոլորս հիասթափվենք և կորցնենք մեր հավատը հենց մեր նկատմամբ, մեր իսկ բերած խուլ ու համր իշխանության նկատմամբ, ապա արդյունքում կստացվի այն, որ տապալեցինք հեղափոխությունը և հանձնվելով պարտվեցինք։ Բայց միթե՞ դա է մեր նպատակը, միթե մենք հանձնվող տեսակից ենք, ես այդպես չեմ կարծում, նաև ես վստահ եմ, որ այս ամենից նաև կառավարության իշխանությունն է դասեր քաղում, նրանք ևս հանձնվող չեն, ունեն բոլոր լծակները, որպեսզի հենց այսօր կադրային տոտալ ջարդ իրականացնեն և քոչարյանական ողջ կլանին ենթարկեն Հայ ժողովրդի դատին, եթե չկա Արդարադատություն, ապա ժողովրդին առաջնորդեք և հանձնեք ժողովրդի դատաստանին։



Վերջին երկու տարում այնքան անարդարություն տեսանք, այնքան սրիկանների հանդիպեցինք և հաղթահարեցինք, որ ես վստահ եմ՝ սա ևս կկարողանանք։ Ոչ քոչարյան ալբանացին, ոչ էլ մերժված սարգսյանը, այլևս Հայաստանում իշխանություն չեն ունենալու, քանզի ակնհայտ է, որ այդպես է ցանկանում համայն աշխարհի Հայության գրեթե 90% ը։ Ժողովուրդ ջան, վստահ եմ, որ այն ինչ անարդարացիօրեն է կատարվում, կատարվում է առանց Նիկոլ Փաշինյանի ցանկության, «դաբրոյի», նկատի ունեմ, ՍԴ-ի որոշումը, խեռոսի և մնացած հանցագործների ազատ տեղաշարժը, այդ ամենում բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանից որևիցե մեկը դաբրո ունի, չեմ հավատում, որ նա և իր թիմը, մեզ տանեյին այն անդունդը, որի միջից մեզ հանել են, պարզապես չեմ հավատում և վերջ։ Բայց Փաշինյանը այլևս դանդաղելու ժամանակ չունի, նշածս կադրերից ժամ շուտ պետք է ազատվի։

Հ.Գ. Եթե Նիկոլ Փաշինյանը, տոտալ կադրային ջարդ չիրականացնի, ապա անիմաստ եմ գտնում, առաջիկայում որևիցե ընտրություն կազմակերպի, այդ պարագայում պետք է ընտրությունները չեղարկվեն այնքան ժամանակ, մինչև արմատական կադրային փոփոխություն չլինի և ժողովրդին վստահելի քաղաքական կամք ունեցող ղեկավարներ չնշանակվի։ Առողջ եղեք և հնարավորինս շատ տարածեք։

Сообщение Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը ևս կկարդա, մինչև վերջ․ Հայկ Թորոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->