>


COVIDSurg Collaborative ծրագրին մասնակցող վիրաբույժները կոչ են անում պլանային վիրահատություններից առաջ պատվաստել հիվանդներին կորոնավիրուսի դեմ: Նրանց կարծիքով՝ դա կարող է տարեկան տասնյակ հազարավոր կյանքեր փրկել:








British Journal-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհում հիվանդների 0.6 տոկոսից 1.6 տոկոսը պլանային վիրահատությունից հետո հիվանդանում է COVID-19-ով: Նրանց մոտ, ովքեր վիրահատությունից հետո առաջին 30 օրվա ընթացքում կորոնավիրուս են տարել, մահվան ռիսկը 4-ից 8 անգամ ավելի բարձր է՝ վիրահատությունից հետո միջին ռիսկերի համեմատ:


Վիրաբույժների խոսքով՝ 70 տարեկան հիվանդի մոտ քաղցկեղի հետ կապված վիրահատությունից մահվան ռիսկը սովորաբար 2.8 տոկոս է կազմում: COVID-19-ով վարակման դեպքում այդ ռիսկը ավելանում է մինչեւ 18.6 տոկոս:



Medportal.ru-ի փոխանցմամբ, վիրաբույժների հաշվարկների համաձայն, 70 տարեկան 1840 մարդկանց պատվաստումը մի կյանք է փրկում: Մի կյանք է փրկում նաեւ նույն տարիքի 351 հիվանդի պատվաստումը, ում քաղցկեղի հետ կապված վիրահատություն է նշանակված: Ուստի վիրաբույժները կարծում են, որ պլանային վիրահատություններին պատրաստվող մարդկանց պատվաստման ժամանակ պետք է առաջնահերթություն լինի: Ընդհանուր առմամբ, ըստ գիտնականների, ամբողջ աշխարհում վիրահատություններից առաջ հիվանդների պատվաստումը կարող է տարեկան գրեթե 60.000 կյանք փրկել:

Сообщение Վիրաբույժները կոչ են անում պլանային վիրահատություններից առաջ հիվանդներին պատվաստել կորոնավիրուսի դեմ появились сначала на MediaNews.


от admin

-->