>

Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը Լիանա Հակոբյանը վերադարձրել է: Նրա ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Հակոբյանը վերադարձրել է առոչինչ ճանաչելու հայցը այն հիմնավորմամբ, ինչ դատավոր Մհեր Պետրոսյանը․ «Ասվում է, որ դուք ակտ եք ուզում առոչինչ ճանաչել, բայց ակտ չկա, սահմանափակվեք իրավահարաբերության բացակայությամբ։ Սա մեր երրորդ հայցն է, որը պետք է բողոքարկենք, որպեսզի մեզ վերջնական պատասխանեն՝ մենք ճի՞շտ ենք դնում իրավահարաբերության




Քոչարյանի զոհերը

բացակայության գործով, թե՞ վաղը-մյուս օր կարող է հաղթանակ տանենք այդ գործով, բայց բերեն Վերաքննիչ բողոք, ասեն՝ ակտ կար, պետք է բողոքարկեիք։ Որպեսզի այդ ամենը մեզ համար անակնկալ չլինի, մենք այս հայցը եւ վերադարձված վիճարկման հայցը կբողոքարկենք Վերաքննիչ դատարան։ Թող վերադաս ատյաններն էլ հաստատեն, որ, այո՛, ակտ չկա, եւ մենք հանգիստ կշարունակենք հիմնական գործը, որը վարույթ ընդունվել է։ Այնպես է ներկայացվում, թե Օնիկ Գասպարյանի հայցը վերադարձվե՜լ է․․․ Մենք հիմնական հայցից բացի զուգահեռ հայցեր էինք ներկայացրել, երկուսը վերադարձվել է, մեկը կա»։






Ըստ ներկայացուցչի՝ հիմնական հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վարչապետի ներկայացուցիչը ինքնաբացարկ է ներկայացրել․ «Ասում են՝ գիտեք ինչ, հայցվորի ներկայացուցիչը առձեռն ստանում է որոշումները ավելի շուտ, ինֆորմացիա է իմանում, որ հայցի ապահովումը բավարարվել է, չնայած այդ ինֆորմացիան արդեն տելեգրամյան ալիքներում կար։ Մյուս կողմը ենթադրում է, որ դատավորի հետ կապի մեջ ենք, դատավորը կանխակալ վերաբերմունք ունի։ Կարծում եմ, որ այդ որոշումը կմերժվի»։

Փաստաբանը նաեւ նշեց, որ Օնիկ Գասպարյանն այլեւս աշխատանքի չի գնում, հայցվոր կողմն իր հայցի պահանջը փոխում է․ «Արդեն կպարտավորեցնենք պաշտպանության նախարարին համապատասխան ակտեր ընդունել՝ ռեզերվից հանել պարոն Գասպարյանին եւ մտցնել զորամասի ցուցակներ, հայցը լրամշակման փուլում է։ Մինչեւ ցուցակում չլինի ինքը չի կարող իր լիազորություններն իրականացնել, դատարանը հայցի ապահովում է տվել, ասել է՝ այս մարդն աշխատանքից ազատված չէ, հիմա ընթացակարգային խնդիրներ են սարքում, մենք դա լուծելու ենք»։


Նշենք, որ հիմնական հայցով նիստի օրը դեռեւս նշանակված չէ։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը երեք հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Առաջին հայցով արձանագրվել էր, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել էին, որ ազատումը



եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։ Երկրորդ հայցը վերաբերում էր ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ և ենթակա չէ կատարման։

iana Hakobyan returned the lawsuit of former Chief of General Staff Onik Gasparyan. His representative Artur Hovhannisyan told “Hraparak” that Hakobyan returned the lawsuit for annulment on the grounds that Judge Mher Petrosyan ․ “It is said that you want to annul an act, but there is no act, limit yourself to the absence of a legal relationship. This is our third lawsuit, which we must appeal in order to be finally answered, whether we are right in the case of lack of legal relations, or tomorrow or the next day we can win the case, but bring an

appeal, say there was an act, we should You should have appealed. So that all this is not a surprise for us, we will appeal this lawsuit and the returned challenge lawsuit to the Court of Appeal. Let the superior instances also confirm that, yes, there is no act, and we will calmly continue the main case, which has been accepted for proceedings. It is presented that Onik Gasparyan’s lawsuit was returned՜ In addition to the main lawsuit, we had filed parallel lawsuits, two were returned, one is there. ”

According to the representative, the Prime Minister’s representative withdrew from Judge Mher Petrosyan, who was examining the main lawsuit. “They say, you know what, the plaintiff’s representative receives the decisions by hand sooner, he knows information that the claim has been provided, although that information was already on the telegram channels. The other side assumes that we are in touch with the judge, the judge has a prejudiced attitude. I think that decision will be rejected. “

Сообщение Անսպասելի զարգացումներ քիչ առաջ տեսեք ինչ որոշեց և արեց Օնիկ Գասպարյանը появились сначала на .


от admin

-->