>

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը

Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն , ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:

loading...



Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը դատական համակարգում աչքի է ընկել նիստեր չկայացնելով եւ առհասարակ աշխատանքի չներկայանալով:





Սակայն Armlur.am-ին հասած տեղեկությւնների համաձայն՝ Սիմոնյանին պատահական չեն նշանակել Կոմիտեի նախագահի տեղակալ: Մեր հավաստի տեղեկություններով դատավոր Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում :


Ասել է թե՝ նրան Կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելը այլ նպատակներ է հետապնդում:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:



Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում դատավորը գրեթե աշխատանքի չէր հաճախում եւ նրա իրավասության տակ գտնվող քրեական գործերով դատական նիստերն այդպես էլ չէին կայանում:

Որպես պատճառաբանություն նշվում էր դատավորի ծանրաբեռնվածությունը, սակայն պատճառն իրականում նրա աշխատանքի չներկայանալն էր:

Եվ ահա, այսպիսի դատավորը, որն անգամ դատական նիստերին չի հաճախում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Сообщение Ազգային անվտանգության ծառայության տնօրենին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin