>


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Ոսկանյանին վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի պետ նշանակելու մասին:





loading...


«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Ոսկանյան դիմումը՝


1. Արմեն Լևիկի Ոսկանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-31.3-Ղ3-3)։



2. Արմեն Լևիկի Ոսկանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Сообщение Վարչապետ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել появились сначала на MediaNews.


add
loading...
.

от admin