>


Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Մեղրիի համայնքապետարանում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:








Նա տեղեկացրեց, որ ստուգումները ծրագրային բնույթ են կրում և այլ մանրամասների չի տիրապետում։


Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Սյունիքի մարզի այլ համայնքներում էլ է ՊՎԾ-ն ստուգումներ իրականացնում, ինչին ի պատասխան Զաքարյանն ասաց, որ այլ համայնքներում էլ ստուգումներ կան, սակայն հստակ անուններ չի կարող նշել։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզի համայնքապետարաններում Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում: ՊՎԾ-ն որոշել է ուսումնասիրություն իրականացնել միանգամից բոլոր համայնքապետարաններում` տարբեր փաստաթղթեր են ուսումնասիրում, տարբեր տարիների կատարված աշխատանքները:



Չի բացառվում, որ առաջիկայում այլ մարզի համայնքապետարաններ ևս հայտնվեն ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում։

Сообщение Մեղրիի համայնքապետարանում ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում появились сначала на MediaNews.


от admin

-->