>

Չնայած Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների մասին, շատերն են կասկածում, որ դրանք կկայանան։

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը

Կասկածներն ավելի հիմնավոր դարձան, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց հոդվածը, որով դատում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մի շարք այլ պաշտոնյաների։ Անմիջապես հայտարարվեց, որ մարտի 1-ի գործը պետք է կասեցվի։





Սահմանադրական դատարանի որոշումը նույնքան անսպասելի էր, որքան օրինաչափ։ Գործը փակուղի էր մտել, ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական առումով, եւ հանգուցալուծում էր պետք։ Մյուս կողմից, մարտի 1-ի գործը միշտ ասոցացվել է ինչպես Հայաստանում իշխանության խնդրի, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների հետ։

Որոշման հրապարակումից առաջ հանդիպել էին Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, եւ ակնհայտ է, որ շրջադարձ է սպասվում։ Իսկ այն, որ ՍԴ վճռից հետո Նիկոլ Փաշինյանը զանգեց Վլադիմիր Պուտինին, կարող է վկայել, որ գործողությունները համաձայնեցվում են։ Պուտինն այդ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «իրավիճակը Ղարաբաղի շուրջ կայունացել է»:


Հունիսի 20-ին Հայաստանում ընտրություններ կլինե՞ն։ ՍԴ որոշումից հետո ուրվագծվում է իշխանության «ոչ ստանդարտ» փոփոխության հնարավորությունը։ Մի քանի օր առաջ այդ տարբերակի մասին խոսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ կտրականապես դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ամռանը։ Նա պնդում է, որ անհրաժեշտ է հասնել Փաշինյանի հեռացմանը, ժամանակավոր կառավարություն ձեւավորել, որը մեկ տարվա ընթացքում պետք է նոր տնտեսության, նոր բանակի, գործընկերների հետ նոր հարաբերությունների հիմքեր գցի, որից հետո ընտրություններ անցկացնի։

Մանուկյանը կարծում է, որ հիմա ընտրություններ անցկացնելը քաոսի կհանգեցնի, դրան կմասնակցի ամբողջ քրեական աշխարհը, ոչ մի բանի ընդունակ մարդիկ կուսակցություններ են ստեղծում եւ քաղաքականություն մտնում։ Մենք այս քաոսից ավելի կոտրված դուրս կգանք, ասել է Մանուկյանը։


Ռեգնում ռուսական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ավելի անկեղծ է գտնվել։ 168 ժամի հետ զրույցում նա ասել է, որ ընտրությունները չեն լուծի ճգնաժամը Հայաստանում, որովհետեւ ճգնաժամը Նիկոլ Փաշինյանն է։

Նա նշել է, որ Հայաստանում չկան բարձր վարկանիշ ունեցող ուժեր։ Ինչ վերաբերում է գործող իշխանությանը, ապա «այն ամեն ինչ արել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար»։ Իսկ Մոսկվայի համար, նրա խոսքով, կարեւոր է միայն նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացումը։

Հունիսին Հայաստանում ընտրություններ անցկացնելու հեռանկարը դառնում է ավելի մշուշոտ։ Դեռ հայտնի չէ, թե ինչ են մտածել Կրեմլի նախագծողները Հայաստանի համար, բայց Սահմանադրական դատարանի որոշումը կարող է վկայել, որ պլան Բ-ն գործարկվում է։

Աղբյուր՝ lragir. am

Сообщение Պլան Բ-ն գործարկվում է. Սպասվում է անսպասելին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->