>


Հուղարկավորության կազմակերպման ժամանակ «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ–ի կողմից իրականացվող վճարովի ծառայությունների ցանկը հաստատված է Երևանի քաղաքապետի 2001թ-ի հուլիսի 9-ի համար 711, 2004 թվականի ապրիլի 19-ի համար 630-Ա, 2006թ-ի. փետրվարի 20-ի համար 231-Ա և 2007թ.-ի մայիսի 23-ի համար1319-Ա որոշումներով։








Քոչարյանի զոհերը
  • Մեկ գերեզմանափոսի փորում (2.5 x 1.8 x 0.9) մ3 – 26 900 դրամ:
  • Դիատար մեքենայի ծառայություն

ա) «Օպել» մակնիշի – 20 000 դրամ,
բ) «Գազել» – 20 000 դրամ,
գ) «ՈՒԱԶ» – 12 000 դրամ,
դ) «Կադիլլակ» – 33 000 դրամ:


  • Գերեզմանի խնամք – 1 ամիսը՝ –  5000 դրամ,
  • Բետոնային աշխատանքներ – (մեկ մետր երկարությամբ, 0.2 մետր բարձրությամբ բետոնից պատի կառուցում)՝ – 11800 դրամ,
  • Երաժշտություն – 1 ժամը -8000 դրամ։

Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի կողմից վճարովի ծառայություններից օգտվելը կամավոր է։



Հուղարկավորության կազմակերպման ժամանակ «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ–ի կողմից իրականացվող անվճար ծառայությունների ցանկը.

  • Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ՝ 2.5 քառ. մետր մակերեսով (2.5 մ x 1.0 մ)։
  • Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12.0 քառ. մետր։
  • «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ–ի տնօրինությունը իր միջոցների հաշվին պատրաստում և տեղադրում է մետաղյա ցուցանակ, որի վրա նշվում է հանգուցյալի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ու մահվան տարեթվերը և գերեզմանատեղի հաշվառման համարը։

Сообщение Հուղարկավորության ժամանակ պետության կողմից իրականացվող անվճար ու վճարովի ծառայությունները появились сначала на MediaNews.


от admin

-->