Դեպի անմահություն տանող ճանապարհը փշոտ է, բայց սխրանքներն են ապրեցնում սերունդներին — ingablog


Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Մեծավան համայնքի ղեկավար Արման Վարդանյանը, մի խումբ պաշտոնյաներ, մարզաշխարհի ու հոգևոր դասի ներկայացուցիչներ ներկա են գտնվել Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Սևակ Սերոբյանի հիշատակին նվիրված ուժային եռամարտի առաջնությանը:


Լոռու մարզպետը նշել է, որ դեպի անմահություն տանող ճանապարհը փշոտ է, բայց սխրանքներն են ապրեցնում սերունդներին ու ստիպում սիրել այս մի բուռ հայրենիքի ամե՛ն մի թիզ հողը:

«Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած հերոսներից է, ով կամավոր մեկնեց առաջնագիծ՝ օրինակ դառնալով շատերի համար: Միջոցառումը մեկնարկել է Սևակի շիրիմին այցելությամբ: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել անմահ հերոսի հոգու հանգստության համար: Մեծավանի մշակույթի պալատում արդեն տրվել է միջոցառման մեկնարկը. մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո ներկաները չդադարող ծափերով վերահաստատեցին Սևակի ու անմահացած մեր բոլո՛ր հերոսների հարատև ներկայությունը:

«Ուզում եմ գլուխ խոնարհել Սևակի ծնողների, կնոջ, զավակների առջև, գլուխ խոնարհել մեր բոլո՛ր հերոս նահատակների առջև: Մենք հավերժ պարտք ենք ձեզ, և կարծում եմ՝ այդ պարտքը մարելու միայն մեկ տարբերակ կա՝ մեր ապրած կյանքով արժանի պիտի լինենք ձեր սխրանքին և այս սուրբ հողին»,- նշել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ խոսելով նաև Սևակի մարդկային ու մասնագիտական բարձր որակների մասին:


Մարզպետը պարգևատրել է Ուժային եռամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, գլխավոր մրցավար Արտյոմ Սոլոյանին և բարերար Սարմեն Աթանյանին, ծաղկեփնջեր և դրամական աջակցություն հանձնել երկու զոհված հերոսների՝ Սևակ Սերոբյանի և Արտակ Պետրոսյանի մայրերին, Սևակի կնոջը:

Сообщение Դեպի անմահություն տանող ճանապարհը փշոտ է, բայց սխրանքներն են ապրեցնում սերունդներին появились сначала на MediaNews.

от admin