>


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։





loading...


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (կան կուտակումներ)։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուսների համար։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։



Արարատի մարզի Զանգակատուն-Լանջառ-Տիգրանաշեն ավտոճանապարհին, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բուք է (կան կուտակումներ)։ Շիրակի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Сообщение ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ появились сначала на MediaNews.


add
loading...
.

от admin