Ինչպես գիտեք, մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստնաի հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում J խմբի շրջանակում մրցելու է Իսլանդիայի հավաքականի դեմ։
Այսօր՝ մարտի 27-ին, Երևանում առատ ձյուն է տեղում, ինչի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը իսլանդացիներին նվիրված զավեշտալի գրառում է կատարել․
«Բարի գալուստ․․․տո՞ւն»։
Հատկանշական է, որ մարտ ամսին նման եղանակային պայմաններն ավելի հոգեհարազատ են Իսլանդիայի բնակլիմայական պայմաններին։
@footballiceland, Welcome to … home???
#ARMISL
#Armenia #ArmenianNT #Հայաստան #EQ #EuropeanQualifiers #WC2022 pic.twitter.com/OmuPZ8vuFh
— Official Armenian FF (@OfficialArmFF) March 27, 2021
Сообщение «Բարի գալուստ․․․ տո՞ւն»․ ՀՖՖ-ի՝ իսլանդացիներին նվիրված զավեշտալի գրառումը появились сначала на MediaNews.