>

Մարդիկ կարծում են, որ մարմնի մահից հետո օրգանիզմի բոլոր համակարգերը դադարում են աշխատել: Սակայն ուղեղի որոշ բջիջներ ոչ միայն շարունակում են կատարել իրենց գործառույթները օրգանիզմի մահից հետո. դրանց գեների էքսպրեսիան (ակտիվությունը) մահացած հյուսվածքներում նկատելիորեն ավելանում է։ Այս մասին գրում է Вести լրատվամիջոցը։




Քոչարյանի զոհերը

Չիկագոյի Իլինոյսի համալսարանի գիտնականները զարմանալի հայտնագործություն են կատարել: Դա մեծապես տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ համալսարանն ունի մարդու ուղեղի հյուսվածքի իր, այսպես կոչված, պահեստը: Նմուշներն այնտեղ են հասնում մարդու մահից կամ նյարդաբանական խանգարումներ ունեցող մարդկանց ուղեղի հյուսվածքների հեռացման վիրահատությունից հետո։





Նմուշները հետազոտող գիտնականները նկատել են կարևոր տարբերություններ վիրահատությունից անմիջապես հետո ստացված «թարմ» հյուսվածքի և պահեստում ավելի քան 12 ժամ մնացած հյուսվածքների միջև: Գիտնականները տեսել են, որ հին նմուշներում որոշ գեների էքսպրեսիան ավելի բարձր է, և որոշել են ավելի մանրամասն ուսումնասիրել այս հատկությունը։


Մահացած հյուսվածքում գեների մեծ մասը 24 ժամվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել, իսկ նեյրոններում առկա գեները սկսել են մահվան առաջին իսկ ժամերից հետո արագ դեգրադացվել։

Իսկ «զոմբի-գեների» ակտիվությունը նկատելիորեն ավելացել է մահվանից հետո։ Գիտնականները պարզել են, որ այդ գեները կապված են գլիալ բջիջների հետ, որոնք ուղեղում կատարում են պաշտպանական գործառույթ։ Գլիալ բջիջները սկսում են աշխատել ուղեղի վնասվածքների, օրինակ՝ ինսուլտի ժամանակ։



Այնուամենայնիվ, 24 ժամ անց գլիալ բջիջների ակտիվությունը վերանում է, և դրանք միահյուսվում են իրենց շրջապատող մահացած հյուսվածքի հետ։

Պրակտիկ առումով այդ հայտնագործությունը գիտնականներին հստակ տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես են ուղեղի հյուսվածքների գեները և բջիջները իրենց դրսևորում մահվանը հաջորդող առաջին ժամերի ընթացքում, ինչը թույլ կտա ավելի հստակ մեկնաբանել հետմահու հետազոտությունների արդյունքները։

Сообщение Ուղեղի մի հատվածը շարունակում է ապրել մահվանից հետո. գիտնականները «զոմբի բջիջներ» են հայտնաբերել появились сначала на MediaNews.


от admin

-->