>

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի սահմանների սահմանագծում եւ սահմանազատում տեղի չի ունենում, ժամանակավոր տեղակայվում են սահմանապահները 1975-76 թվականների խորհրդային ռազմական քարտեզների համաձայն, մինչեւ սահմանազատումը եւ սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո։

Ինչ վերաբերում է Գորիս – Դավիթ Բեկ ճանապարհի հարցով համաձայնությանը, ապա, Ավինյանի խոսքով, պայմանավորվածությունը եղել է միայն ռուսական կողմից հետ, այլ ոչ թե եռակողմ, եւ վերաբերում էր անվտանգության ապահովմանը։




Քոչարյանի զոհերը

44-օրյա պատերազմի մեկնարկից անցել է ուղիղ կես տարի, եւ Հայաստանը փորձում է կանգնեցնել «սողանքը»։ Ամենաթեժ կետերն են՝ Սյունիքը, Տավուշը, Տիգրանաշենը, Կարմիր շուկան։ Թուրքերը փորձում են առաջ տալ սահմաները, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունից հետո, որ Հայաստանով անցնող ցանկացած հաղորդուղի պետք է Հայաստանի իրավազորության տակ լինի, գործընթացը կարծես թե կանգ է առել։





Հայաստանի կառավարությունն ընտրել է «փոխզիջումային տարբերակը»՝ «վիճելի» հատվածների պահպանությունը, ըստ պայմանավորվածության, փոխանցվում է ռուսական կողմին, իսկ «շփման գիծ» է ընդունվում 1975 թվականի խորհրդային սահմանը։ Սա շատ վատ փոխզիջում է։ Ստացվում է, որ փաստաթղթեր, որոնցով գծվում են սահմաններ, չկան, եւ ամեն ինչ մնում է ռուսական կողմի «գթասրտությանը»։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ ընդհանրապես պարզ չէ, թե ինչի վրա է հիմնվում անվտանգությունը։ Օրերս Ստեփանակերտ – Կարմիր Շուկա ճանապարհին ադրբեջանական շարասյունից քարեր են նետել հայկական մեքենաների վրա։ Այդ ճանապարհը հայկական կողմի վերահսկողության տակ է, եւ միակ ճանապարհն է, որով թուրքերը շաբաթական երկու անգամ կարող են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասնել Շուշի։


«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ այդ հատվածով ադրբեջանցիների տեղաշարժ նախատեսված չէ ոչ մի փաստաթղթով, չխոսելով արդեն այն մասին, որ Բաքուն չի կատարում համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, իսկ մենք անգամ ավելին ենք անում, որը դուրս է ցանկացած տրամաբանությունից։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս խոստովանել է, որ Բաքուն փորձել է հասնել Կարմիր շուկան ու ճանապարհը վերցնելուն, բայց բանակցությունների ժամանակ հաջողվել է դրանք պահել։



Կոմերսանտ թերթը, հղում անելով ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանին, գրում է, որ բոլոր գերիների վերադարձի համար Բաքուն երեք պայման է առաջ քաշում՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերում Ղարաբաղի տարածքից, լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ Տիգրանաշեն գյուղը, եւ Կարմիր շուկայից Շուշի տանող ճանապարհի վերահսկողություն։ Նա նշել է, որ մի քանի աղբյուրներից ստացել է այդ տեղեկությունը, այդ թվում՝ «նախապես պատրաստված մի շարք փաստաթղթերի նախագծերից»։

Իրավապաշտպան Արիֆ Յունուսը, պատասխանելով Շուշի Ալիեւի վերջին այցի մասին լրագրողի հարցին, պատասխանել է, որ այցի համար Ալիեւն ստիպված էր վերադարձնել հայ պատանդ, Լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանին։ Նա ասել է նաեւ, որ այժմ առեւտուր է ընթանում՝ գերիների վերադարձի դիմաց Կարմիր շուկայի փոխանցում Ադրբեջանի վերահսկողությանը։

Դիտեք նաև․

Сообщение Բաքվի երեք պայմանը․ Ինչպես են գծվում Հայաստանի սահմանները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->