Քիչ առաջ հրապարակվեց այսօրվա հանրահավաքի մասնակիցների թվաքանակը․
Դիտեք նաև՝
Քոչարյանի զոհերը
Այսօր՝ մարտի 28-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ժամը 15։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։
Նշենք, որ թեև ցույցը պետք է անցկացվեր նշված խաչմերուկում, այն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել Դեմիրճյան փողոցում,
որտեղ արդեն շաբաթներ շարունակ տեղադրված են շարժման մասնակիցների վրանները։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 17։54-ի դրությամբ ցույցի հատվածում գտնվել է շուրջ 2650 մարդ։
Сообщение Քիչ առաջ հրապարակվեց այսօրվա հանրահավաքի մասնակիցների թվաքանակը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.