>

Սահմանադրական դատարանի խնդիրն այն է, որ այն՝ որպես ինստիտուտ, չի կայացել:

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը





Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն։

«Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետեւյալը ՝մենք արդեն հասել ենք եւ բոլոր մեխանիզմները ձեւավորել ենք, եւ որեւէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի եւ օրենքի հետ, հեռացվելու են։ Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն։


Այսօր Արդարադատության նախարարության կողմից հարուցված տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան, որոնք գտնվում են ԲԴԽ-ում»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի ոճրագործները կպատժվեն, Փաշինյանն արձագանքեց. «Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ:


Օրինակ, Արագած գյուղում էլ բնակիչներն ասում էին, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ «գելերը» ուզում են նորից գալ իշխանության, բայց ներկաներից մեկն ասաց՝ եթե իրենք «գել» են, մենք էլ «գելխեղդ» ենք։

Որեւէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս թող չունենա»:

Сообщение Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը․ Հակաքայլի կտրուկ որոշում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->