>

Սև սալորը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, ինչը նշանակում է, որ այն պետք է ներառված լինի սննդակարգում:

Woman.ru-ի հաղորդմամբ՝ սև սալորը հարուստ է այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսիք են.




Քոչարյանի զոհերը
  • կալիում
  • կալցիում
  • մագնիում
  • երկաթ
  • նատրիում
  • ֆոսֆոր
  • A, B. C, PP վիտամիններ
  • օրգանական թթուներ
  • սննդային մանրաթելեր:

Սալորը խորհուրդ է տրվում անեմիայի և ավիտամինոզի դեպքում:





Այն ամրացնում է իմունային համակարգն ու դիմադրողականությունը:

Քանի որ սև սալորը մեծ քանակով կալիում է պարունակում, օգնում է կարգավորել աղի ու ջրի մակարդակն օրգանիզմում, ինչը հատկապես կարևոր է երիկամների աշխատանքի համար:


Օգտակար է հիպերտոնիայով տառապող մարդկանց, քանի որ կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը:

Սև սալորը հաճախ է խորհուրդ տրվում փորկապությամբ տառապող անձանց, քանի որ թույլ լուծողական ազդեցություն ունի:

Սև սալորը հաճախ ներառված է նաև մարդկանց սննդակարգում, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Միայն թե հարկավոր է այն սահմանափակ քանակով օգտագործել:



Բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության և նյարդային համակարգերի աշխատանքի վրա:

Օգնում է լավացնել մազերի և եղունգների վիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->