>

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-9-ը նախատեսվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և այժմ ակտիվ նախապատրաստման փուլում է Պուտին -Փաշինյանը հանդիպումը։





Քոչարյանի զոհերը

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություն չի կարող հաստատել։ «Եկեք պայմանավորվենք, որ եթե նման այց ծրագրավորվի, ապա դրա մասին ինչպես հարկն է, մենք կտեղեկացնենք»։




Նկատենք, որ այդ մասին նաև տեղեկություն էր տարածվել նաև մամուլով։ Մանավորապես, նշվում էր, որ արտահերթ ընտրությունների օրվա ընտրությունը պայմանավորված էր հենց այս այցով։


Բանն այն է, որ եթե ընտրությունները տեղի ունենային հունիսի 6-ին, ապա Փաշինյանը պետք է ավելի շուտ հրաժարական ներկայացներ, սակայն մտավախություն կար, որ հրաժարական տալու դեպքում, եթե Փաշինյանը վարչապետի ԺՊ լինի, Պուտինը նրան չի ընդունի։


Նշենք նաև, որ օրերս տեղի էր ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, հեռախոսազրույցների վերաբերյալ հայկական եւ ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններում որոշակի տարբերություններ կային: Ռուսական կողմը շեշտում էր, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, մինչդեռ հայկական կողմի հաղորդագրության մեջ այս փաստի մասին նշված չէ:

Сообщение Վարչապետի մամլու խոսնակը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->