>

Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Անանյանն ընդգծում է, որ Հայաստանի բանկային համակարգը հետխորհրդային տարածքի ամենազարգացած և առավել կայուն ինստիտուցիոնալ համակարգերից է՝ շնորհիվ բավական կոշտ կարգավորման պահանջների: Նրա խոսքով Նորանկախ Հայաստանի բանկային համակարգն անցել է մի շարք ճգնաժամերի միջով և հիմնականում պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների: Հայաստանի բանկերի միությունից «Արմենպրես»-ին տրամադրել են Արտակ Անանյանի հետ հարցազրույց, որը ներկայացնում ենք ստորև.




Քոչարյանի զոհերը
  • Պարոն Անանյան, նախորդ տարին ինչպես մեր պետության, այնպես էլ բանկային համակարգի համար լի էր մարտահրավերներով՝ սկզբում համավարակ, այնուհետև պատերազմ: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս ընդունեց ֆինանսական համակարգն այդ մարտահրավերները, ինչի՞ շնորհիվ կարողացավ դիմակայել և պահպանել կայունությունը, քայլեր ձեռնարկել բանկերի հաճախորդներին աջակցելու նպատակով:

-Հայաստանի բանկային համակարգը հետխորհրդային տարածքի ամենազարգացած և առավել կայուն ինստիտուցիոնալ համակարգերից է՝ շնորհիվ բավական կոշտ կարգավորման պահանջների: Նորանկախ Հայաստանի բանկային համակարգն անցել է մի շարք ճգնաժամերի միջով և հիմնականում պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների։ Ավելին, տնտեսության և հասարակության մեջ ծանրագույն ցնցումների ֆոնին, բանկերը կարողացել են հուսալի գործընկերներ մնալ օտարերկրյա ներդրողների համար, ինչը շատ կարևոր է:




Բանկերի արձագանքը 2020 թվականին առաջացած լրջագույն տնտեսական մարտահրավերին եղել է արագ, ժամանակին ու լայնորեն կոորդինացված ՀՀ կառավարության և Կենտրոնական Բանկի հետ: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում բանկերը վերակառուցել են ավելի քան 550 հազ. ֆիզիկական անձ և 17.4 հազ. իրավաբանական անձ հաճախորդների վարկեր ընդհանուր 1.3 տրլն ծավալով: Միաժամանակ, բանկային համակարգն ակտիվ ներգրավվել է ՀՀ կառավարության կողմից մշակված և համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ծրագրերին, որի շրջանակում բավարվել է ավելի քան 25000 վարկային հայտ 119 մլրդ դրամ գումարի չափով:

2020թ-ին բանկերն ակտիվորեն զարգացնում էին նաև սպասարկման հեռավար ուղիները և առաջարկում նոր լուծումներ՝ սկսած օնլայն բանկինգի ծառայություններից՝ վերջացրած անհպում բանկոմատների ներդրմամբ:


Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:


Chairman of the Union of Banks of Armenia Artak Ananyan emphasizes that the banking system of Armenia is one of the most developed, most stable institutional systems in the post-Soviet space, due to the rather strict regulatory requirements. According to him, the banking system of newly independent Armenia has gone through a number of crises and is mainly ready for different scenarios. The Union of Banks of Armenia provided “Armenpress” with an interview with Artak Ananyan, which we present below.

  • Mr. Ananyan, last year was full of challenges for both our state and the banking system, first a pandemic, then a war. In your opinion, how did the financial system respond to these challenges, thanks to which it was able to withstand, maintain stability, take steps to support bank customers?
  • The banking system of Armenia is one of the most developed, most stable institutional systems in the post-Soviet space, due to the rather strict regulatory requirements. The banking system of newly independent Armenia has gone through a number of crises, it is mainly ready for different scenarios. Moreover, against the background of severe shocks in the economy and society, banks have been able to remain reliable partners for foreign investors, which is very important.

The response of the banks to the serious economic challenge of 2020 was fast, timely and widely coordinated with the Government of the Republic of Armenia և Central Bank. Within the framework of the announced credit holidays, the banks have reconstructed more than 550 thousand. Individual և 17

Сообщение Հայաստանի լավագույն բանկիրներից մեկի՝ Արտակ Անանյանի բացառիկ հարցազրույցը. Բանկային և ֆինանսական ոլորտում մեեեեծ հաջողություններ ունենք появились сначала на .


от admin

-->