>

մարտի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում՝ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան»

բժշկական կենտրոն։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Բյուրեղավանի քաղաքային Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի շտապ օգնության ծառայության բրիգադայի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բժիշկ՝ Վախթանգ Կափյանի, Բուժքույր Աննա Գորոյանի գլխավորությամբ, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի





ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վահան Մանուկյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։





Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի

գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/03/29/1182875/


On March 29, a large and tragic car accident took place in Kotayk region. Toyota Camry և VAZ 21010 cars collided head-on in front of the Republican Anti-Tuberculosis Dispensary on Arzni Highway in Abovyan at around 14:45. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, 4 people were injured in the accident, 2 of whom were taken to “Abovyan” medical center with extremely serious diagnoses. They were taken to the h



ospital. The officers of the 1st platoon of the 3rd platoon of the 2nd officer battalion of the Traffic Police, headed by the battalion commander Arsen Mardoyan, the deputy battalion commander Hayk Davtyan and the platoon commander Arthur Petrosyan arrived at the scene. The operative group of the Kotayk police department headed by the head of the criminal investigation department Vahan Manukyan also arrived. The Abo

vyan fire-rescue detachment of the Kotayk Regional Rescue Department of the Rescue Service of the Ministry of Emergency Situations with 1 fire brigade arrived operatively. Yervand Aleksanyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Abovyan Investigation Department of the Kotayk Regional Investigation Department of the Investigation Commi

ttee of Armenia, While investigators were working at the scene, a call was received from the hospital that one of the wounded had died. S., who is leading the investigation on the spot. By Sedrakyan’s decision, a criminal case was initiated. with the features of Part 2 of Article 242 of the Constitution. The police and the investigation department find out the identity of the dead, the drivers and the wounded. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2021/03/29/1182875/

Сообщение Խորը վշտпվ և կսկիծnվ հայտնում ենք այս դшժան լուրը. ողբերգական ավտпվթшրից մшհացել են հայտնի են…….քիչ առաջ դեպքի վшյրից մանրամասներ появились сначала на .


от admin

-->