>

Ընկերներ ջան,հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի,Սերժ Սարգսյանի և Արցախի երկու նախագահների հետ ՝մեծ արձագանք և տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:




Քոչարյանի զոհերը

Բացի ՀԱԿ-ից, հասարակության մեծ մասը բացասական գնահատական տվեց այդ հանդիպմանը:Մի՞թե առաջին նախագահը ետ էր կանգնել իր սկզբունքներից,նրանց հասցեին արած իր որակավորումներից:Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի կարող ձեռք մեկնել,ներել մեր երկիրը՝իր բնութագրմամբ ավազակապետություն դարձնողներին,կիսել նրանց հայացքները,շարժվել նրանց ուղղությամբ:





Հետևաբար ի՞նչն էր դրդել կրկին հանդիպել նրանց հետ:Հիմք ընդունելով առաջին նախագահի պետականամետ դիրքորշումը՝ նախկինների հետ հանդիպելը կարելի է բնութագրել այսպես՝կանխել երկրին վտանգող քաղաքացիական պատերազմը:Լեւոն Տեր-Պետրոսյանին չէր կարող չանհանգստացնել վերջիններիս անհանդուրժող գործողությունները,թիրախավորումը նոր իշխանության,հատկապես Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ:Երկվորյակ եղբայրները շատ լավ գիտակցում են,որ հայ ժողովուրդը ատում է իրենց և ձայն չի տա,հետևաբար ի՞նչը կարող է նրանց հաղթանակ պարգևել,եթե ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես վերացնելը,նախկին մեթոդները կիրառելը: Իրենց դեմ դուրս եկած մարդկանց վերացնելը այս երկուսի փորձված և անխափան կիրառած մեթոդն է:Նպատակը՝ իշխանությունը,ահռելի գումարները, ունեցվածքը կորցնելու վրեժն է Նիկոլ Փաշինյանից և նրան սատարող ժողովրդից:

Հեղափոխուխության հաղթանակից օրեր անց շրջանառության մեջ դրեցին այն վարկածը,իբր Նիկոլը եկել է հողերը հանձնելու,այնինչ տարածքները վաղուց էր հանձնված՝ Արցախի դարպասները անտերության մատնելով,չկիրառելով սահմանային պաշտպանական որևէ գործողություն:


Նիկոլից ազատվելու նպատակով այս ազգադավները պատերազմում մեր պարտվելուն անգամ աջակցեցին, չարակամորեն օգտագործեցին հավատարիմ զինվորականներին՝նրանց մղելով դավաճանական քայլերի:
Մեր երկրում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխությունը սարսափ էր առաջացրել նաև Պուտինի,Էրդողանի և Ալիևի մոտ: Որպեսզի կանխվեր հեղափոխության վտանգը սեփական երկրներում՝երեք բռնակալները միասնական պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ՝բզկտելով և մասնատելով վերջինիս:Ողջ մեղքը, թե՞ այս երեքի,այնպես էլ նախկինների կողմից բարդվեց հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա:Անգամ պարտությունը չսասանեց ժողովրդի հավատը նրա նկատմամբ,զինվորները ևս կանգնեցին նրա կողքին:



Ամիսներ տևած կեղծ ընդդիմադիրների բողոքի ցույցերին իր մասնակցությունը չունեցավ բոմժ որակված մեր ժողովուրդը: Երկրի ղեկավար դառնալու վաղեմի երազանքը կրկին փուլ եկավ նախկինների ձեռքերին գործիք դարձած Վազգեն Մանուկյանի գլխին: Հայրենիքի փրկության շարժումը որակավորվեց հայրենիքի վնասատուների շարժման:

17 պլյուս-մինուսները փլուզվեցին,մասնատվեցին,սակայն վրեժը մնաց,որը գնալով ահագնանում է:Եթե վարչապետը՝ ելնելով թավիշից, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողություններից, ուշացրեց սրանց պատժելը՝ իմաստնացած, ազատության,անկախության շունչը վայելած մեր ժողովուրդը ինքը կիրականացնի,բզիկ-բզիկ կանի այս հրեշներին,որոնք կփորձեն ձեռք բարձրացնել Նիկոլ Փաշինյանի կյանքի վրա: Քաղաքացիական պատերազմից նախկինները պետք է հրաժարվեն առաջին հերթին հանուն սեփական անձերի անվտանգության,հանուն մեր երկրի գոյության և անկախության:
Լավ մնացեք:

Դիտեք նաև

Сообщение Նիկոլից ազատվելու նպատակով այս ազգադավները պատերազմում մեր պարտվելուն անգամ աջակցեցին, չարակամորեն օգտագործեցին հավատարիմ զինվորականներին՝նրանց մղելով ․․․Հասմիկ Հովսեփյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->