>

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության

Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և ոստիկանության նույն բաժնի այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր: Այսպես. ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ.Մ.-ն, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի և Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած




Քոչարյանի զոհերը


ժամանակահատվածում, քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների և այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը՝ չունենալով իրավական ակտերով նախատեսված որևէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջև առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդ կերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից: 5STOPPED Մասնավորապես՝ նշված




պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջև ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով

հափշտակել են: Ավելին, անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով, անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ տուժողին պատկանող տեսախցիկները և դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը՝ հափշտակված տեսախցիկները վերադարձնելու և դրանք այլ անձի չվաճառելու դիմաց՝ տուժողից պահանջել են ընդհանուր 700.000 ՀՀ դրամ գումար, որի մի մասը ոստիկանության ծառայողներից մեկը ստացել է 2021 թվականի մարտի 25-ին՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների վերահսկողության ներքո: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ հափշտակված առարկաներ, կենդանիներ, գումարներ և այլն: Ոստիկանության վերը


հիշատակված պաշտոնատար անձինք ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հիշյալ աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ:


mployees of the Syunik Regional Department of Economic Security and Anti-Corruption of the National Security Service of the Republic of Armenia, in a consistent fight against corruption, cooperating with the employees of the Investigation Department of the National Security Service of the Republic of Armenia and the Department of Anti-Corruption and Economic Crimes Deputy Head of the Sisian Police Department of the Syunik Regional Department – cases of fraudulent theft of someone else’s property, abuse of official authority, overstepping of official authority by other employees of the same police department. Thus. GM, Deputy Head

of the Sisian Division of the Syunik Regional Department of the RA Police, with the preliminary agreement of the inspectors of the Community Police Department of the same police department with AB և GH, from December 14, 2020 to 2021 During the period of March 24, 2012, inclusive, they did not receive relevant reports on thefts from the barns of the citizen HG, self-government, etc., the cases of crimes committed were not properly registered, instead, not having any authority provided by legal acts, the parties to resolve the dispute between them in a manner not provided for by law, thus clearly going beyond their powers. 5STOPPED In particular, the above-mentioned officials, in fact assuming the protection of the rights of the former live

stock owners, settled the disputes between the parties out of court, after which, with mercenary motives to receive material benefits from HG, , for which, under various pretexts, they received a particularly large amount of 2,550,000 AMD from the victim, a car worth 1,000,000 AMD, which were fraudulently stolen. Moreover, under the pretext of allegedly revealing cases of cattle theft, the victim’s cameras and their components, worth a total of 2,500,000 AMD, were removed from the barn area, after which they refused to retur

n them to the owner to return the stolen cameras. 700,000 AMD, a part of which was received by one of the police officers on March 25, 2021, under the control of the operative officers of the RA NSS. As a result of large-scale investigations into the criminal case, many items relevant to the case were found, including stolen items, animals, money, etc. The above-mentioned police officials were arr

Сообщение ԱԱԾ-ի բացահայտումը. սրանց նման տականքներն իրավունք չունեն դրսում մնալու (տեսանյութ) появились сначала на .


от admin

-->