>

Պատերազմում անմահացած Հրանտ Չիլինգարյանը այսօր՝ մարտի 30-ին, կդառնար 20 տարեկան: Հերոսի հարազատները նրան շնորհավորելու էին եկել Եռաբլուրում, տորթ, մոմեր ու ծաղիկներ էին բերել:

Հերոսի մայրը չի կարողանում զսպել արցունքները, չի համակերպվում իրականության ու անդառնալի ցավի հետ:




Քոչարյանի զոհերը

«Ա՛յ կյանքիդ մեռնեմ, ա՛յ համով բալա, ա՛յ հարգված բալա, բոլորի կողմից սիրված բալա՛: Բոլորը քո լույսով ապրում էին, ցա՛վդ տանեմ, ով զանգում էր, առաջին հերթին քեզնից էր հարցնում, ցավդ տանի մաման: Հերդ, որ մի քիչ նեղված էր լինում, ասում էիր՝ պա՛պ ջան, ոչինչ, անցողիկ բան է, լավ է լինելու: Տես՝ ինչ է դարձել, էս ինչ ես արել, Հրա՛նտ, էս ինչ բերեցիր մեր գլխին, Հրա՛նտ»:


Մայրը որդուն փնտրում է ամենուր, նրան նորից տեսնելու հույսը չի կորցնում. «Ամբողջ օրը մղկտալով ման եմ գալիս, բայց քեզ չեմ գտնում, ցա՛վդ տանեմ, բա ես որտե՞ղ ման գամ… Ես քեզ եմ ուզում, բալե’ս, ուզում եմ տուն գաս: Ասա՝ ինչ անեմ, ի՛մ Հրանտ բալա, ի՛մ հերոս բալա»:





Հրանտը կռիվ է մղել Մատաղիսում, հերոսաբար մարտնչել է մինչև վերջ, զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից. «Հրանտը զոհվել է հոկտեմբերի 14-ին, կռիվ են մղել 52 հոգով, 10-ը վիրավորվել են, 40-ը՝ զոհվել: Զոհվելու մասին լուրը կամավոր ընկերներից ենք իմացել, դին ուշ ենք գտել՝ ԴՆԹ թեստավորման միջոցով»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հրանտի դասղեկ Հերմինե Թադևոսյանը:

Հրանտը, որ բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 9-ին, խոհարար էր, սովորել էր Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում: Հերոսին հետմահու պատվոգիր է շնորհվել «Բևեռների Միացում» սոցիալ մշակութային վերլուծական հասարակական կազմակերպության կողմից։


«Հրանտը եղել է ուշիմ, խելացի, դաստիարակված, պարզ ու շիտակ, ընկերասեր, սիրված ու հարգված էր բոլորի կողմից և փոխադարձաբար հարգել ու սիրել է նրանց: Մեծ ձգտում ուներ ու հասնում էր իր նպատակին, որոշ ժամանակ, մինչև բանակ գնալը, աշխատեց: Բանակ է գնացել մեծ հպարտությամբ, միշտ զանգում էր, բոլորիս հիշում, բոլորիս հանդեպ հոգատար էր ու ուշադիր»,- ընդգծեց Թադևոսյանը:

Հարազատների միակ սփոփանքը լրատվամիջոցների միջոցով իրենց տղայի ու նրա հերոսությունների մասին պատմելն է:.

Արփինե Հակոբյան

Lurer.com



Hrant Chilingaryan, who died in the war, would have turned 20 today, March 30. The hero’s relatives came to congratulate him in Yerablur, brought a cake, candles and flowers.

The hero’s mother can not hold back her tears, does not accept reality and irreversible pain.

“I will die for your life, oh delicious cherry, oh respected cherry, cherry loved by everyone. Everyone lived by your light, let me take your pain, whoever called, first of all asked you to take your pain with your mother. Herd, who was a little upset, said, “Daddy, nothing, it’s a passing thing, it will be fine.” Look what happened, what did you do, Hrant, what did you bring to our heads, Hrant? ”

The mother is looking for her son everywhere, she does not lose hope of seeing him again. “I crawl all day long, but I can’t find you. I’ll take your pain. Where will I go? I want you, sweetheart, I want you to come home. Tell me what to do, my Hrant cherry, my hero cherry. “

Hrant fought in Mataghis, fought heroically until the end, died from an ATS strike. “Hrant was killed on October 14, 52 people fought, 10 were wounded and 40 were killed. We learned about the death from volunteer friends, we found the body late through DNA testing, “Hrant’s classmate Hermine Tadjosyan told LURER.com.

Hrant, who was drafted into the army on July 9, 2019, was a cook and studied at Yerevan State Vocational School N1. The hero was posthumously awarded a diplom

Сообщение «Ամբողջ օրը մղկտալով ման եմ գալիս, բայց քեզ չեմ գտնում, ի՛մ հերոս բալա». Հրանտ Չիլինգարյանի ծնունդը Եռաբլուրում են շնորհավորում (տեսանյութ) появились сначала на .


от admin

-->