>

Newspress.am-ը գրում է.


Հանրային հեռուստաընկերության գործունեությունն ու գործելաոճն ամփոփող քննարկում էր այսօր կազմակերպվել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից: Հրավիրված էին ինչպես Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչներ, այնպես էլ իրավապաշտպան և ՀՀ-ում խոսքի ազատության պաշտպանությամբ հանդես եկող ՀԿ-ների ներկայացուցիչներ:







Քոչարյանի զոհերը

Սա կլիներ սովորական նմանատիպ քննարկումներից մեկը, որտեղ մասնագետներն ու խնդրով մտահոգ քաղաքացիները հավաքվում և քննարկում են դաշտում առկա խնդիրներն ու առաջարկում դրանց լուծումները, բայց արի ու տես, որ այս քննարկումն ունեցավ իր տարօրինակությունն ու կարելի է ասել՝ խայտառակ ընթացքը:


Պարզվեց՝ քննարկմանը մասնակցում է անորոշ ծագմամբ մի երիտասարդ, ով մեջ ընկավ և պահանջեց, որ Հանրային հեռուստաընկերությունն, օրինակ, հարգի իրենց իրավունքներն ու իրենց էլ եթերաժամանակ տրամադրի: Հավանաբար,նա չի բավարարվում երևանյան փողոցներում իր անոմալ գոյությունն ի ցույց դնելով, հիմա էլ ուզում է էկրանին երևալ՝ փորձելով ապականել այն աենն, ինչ շրջապատում է իրեն: Ամրիկյան ազգանունով այս քաղաքացին՝ չգիտենք՝ նրան կին, թե տղամարդ ներկայացնենք՝ ինքնավստահ հայտարարեց, որ ինքը եղել է այն անձը, որ գնացել և նկարահանվել է Հ1-ի հաղորդումներից մեկում, խոսել է իր ցանկություններից և կյանքից։ «Հաղորդումը պետք է երկու շաբաթ անց հեռարձակվեր, սակայն, առ այսօր հաղորդումը եթեր չի հեռարձակվել։

Ես պարզապես դատական հայցով կներկայանամ Հանրային հեռուստաընկերության դեմ այս գործի շրջանակներում»,-ասաց սույն Ամրիկյանը՝ պահանջելով հոմոֆոբիաները վերացնել և լավ աշխատել: «Մենք չենք ասում մեր ձայնն առաջ տարեք, մեր ձայնը լավ էլ հասանելի է՝ որտեղ ուզում ենք, այնտեղ հասանելի է։ Յուրաքանչյուր նման բան խանգարելու է նոր Հայաստանի կայացման գործին»,-ասաց նա և հեռացավ քննարկումից՝ կարծես հատուկ ուղարկված էր այդքանն ասելու համար: Քրիստոնեական արժեհամակարգը որպես առաջնահերթություն որդեգրած ազգի համար սա, պարզապես, ողբերգություն է, և սա կապ չունի նոր կամ հին Հայաստանի հետ: Ո՞վ է Ամրիկյանը, կամ ո՞վ էր նրան թույլ տվել գալ-հասնել նման կարևոր քննարկմանը, հասնելն էլ հերիք չէ՝ ձայն ունենալ ու դեռ պահանջել:


Փաստորեն, հասել ենք այնտեղ, որ «գեյերն» արդեն պահանջներ են ներկայացնում, իսկ մի՞թե սա պետության և եկեղեցու թուլացման պատճառով չէ: Մի՞թե ժողովրդավարություն ասելով՝ հասկանում ենք այլասերումն ու այդ այլասերման տարածումը: Սա անթույլատրելի է, քանի որ այլասերված ազգն ամենաառաջինն է կործանվում, իսկ մենք կործանելու Հայրենիք չունենք:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->