Փաշինյանը վաղը հրաժարական կներկայացնի. նա հեռանում է քաղաքականությունից ու չի մասնակցելու ԱԺ ընտրություններին — ingablog

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որևէ ձևով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:




Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլևս որևէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաև հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում»,-գրում է թերթը:




Сообщение Փաշինյանը վաղը հրաժարական կներկայացնի. նա հեռանում է քաղաքականությունից ու չի մասնակցելու ԱԺ ընտրություններին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

от admin