>

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Քաղաքական վերլուծական շրջաններում հիմնարար վարկած կա, որ ապագա պատերազմները լինելու են քաղցրահամ ջրերի պաշարների համար:




Քոչարյանի զոհերը

Մերձավոր Արեւելքում այս խնդիրն առանձնակի սրությամբ է դրված, որտեղ ջրի խնդիր ունեն գրեթե բոլոր երկրները:





Այս հարցում առավել ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում Թուրքիան: Վերջինս փակում է Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերի հոսքը՝ խնդիրներ ստեղծելով իր սահմաններից հարավ գտնվող պետություննեի համար:


Թուրքիայի այս քաղաքականության հետեւանքներից զերծ չի մնում նաեւ Հայաստանը: Մարտի 30-ի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարը 116 մլն խմ-ով քիչ է լցվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում…

Այն դեպքում, երբ հարեւան Թուրքիան մեծ ինտենսիվությամբ ջրամբարներ է կառուցում՝ Հայաստանի տարածքից ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, իսկ Ջողազի ջրամբարից օգտվում են միայն ադրբեջանցիները:



Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Ադրբեջանին անցան նաեւ Հայաստանի ջրային համակարգի որոշ կարեւոր ջրաղբյուրներ:

Ըստ որոշ հարշվարկների՝ տարեկան մոտ 6 մլրդ խմ քաղցրահամ ջուր է հոսում ՀՀ սահմաններից դուրս: Գյուղատնտեսությունն առաջնային ոլորտ հռչակած պետությունն այս պայմաններում պարտավորված է զարկ տալ ջրամբարաշինությանը: Գործընթացը ծախսատար է, սակայն արդյունքները բազմապատիկ անգամ գերազանցելու են ծախսերը»:

Сообщение Անկարան «ջրային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ. «Հայաստանի Հանրապետություն» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->