>

«Հոկտեմբերի 7-ից սկսում ենք խաղաղ, օրինական բողոքի ցույցեր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ ժամը 18:00-ից Ազատության հրապարակից սկսվելու են ակցիաները:


«Օրակարգում երկու հարց է՝ արդարացում Շանթ Հարությունյանին և համաներում՝ կալանավորներին»,- ասել է Շ. Հարությունյանը՝ ընդգծելով, որ իրենք իշխանության դեմ թշնամանք չունեն և չեն ուզում նրանց դեմ դուրս գալ, բայց 5 տարի շարունակ Հայաստանում տեղի չի ունեցել համաներում և հիմա պետք է ամեն ոք զգա հեղափոխության շունչը:
«Հեղափոխության ժամանակ սահմանվեց, որ պետք է դրսևորվի սեր և հանդուրժողականություն, սակայն այն պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների՝ այդ թվում կալանավորների նկատմամբ»,- նշել է Շահեն Հարությունյանը, ում խոսքով՝ բանտերում գտնվում են հազարավոր քաղաքացիներ, ովքեր պետք է ազատ արձակվեն:







Քոչարյանի զոհերը

«Աշխարհում չկա նման բան, որ երկրի ղեկավարն ընդունի, որ իր երկրում կա քաղբանտարկյալ և միջոցներ չձեռնարկի: Ինչպես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի արդարացման գործընթացն սկսելու, առաջարկում է բաց ռեժիմը, որն ընդունելի չէ»,- եզրափակել է նա:


Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ, Շահեն Հարութունյանն անդրադարձել էր անազատությամն մեջ գտնվող հոր՝ Շանթ Հարությունյանի ազատ արձակման հարցին՝ վերջնաժամկետ ներկայացնելով իշխանություններին մինչև հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների սկիզբը: «Եթե մինչև այդ Շանթ Հարությունյանը բանտից ազատված չլինի, ես կսկսեմ իմ խաղաղ ընդվզումները՝ տապալելով միջոցառումները»,- ասել էր նա:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->