>

Ադրբեջանը, վերադարձնելով Ղարաբաղը, վերականգնել է պատմական արդարությունը. Ուզբեկստանի նախագահ




Քոչարյանի զոհերը

Պաշտոնական Տաշքենդը հետաքրքրություն է հայտնել Արցախում ավերված պատմական հուշարձանների վերականգնման վերաբերյալ, հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը:





«Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահին՝ հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիևին, և ադրբեջանական ժողովրդին Լեռնային Ղարաբաղի տարածքները վերադարձնելու և պատմական արդարությունը վերականգնելու կապակցությամբ:


Ուզբեկստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի երկրի հնագույն հուշարձանների, մշակութային օբյեկտների վերականգնմանը», – հայտարարել է Միրզիյոևը Թյուրքական խորհրդի գագաթնաժողովում:



Բացի այդ, Միրզիյոևը տնտեսական կապերի ամրապնդման շրջանակում առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության ռազմավարություն:

Դիտեք նաև

Сообщение Ադրբեջանը, վերադարձնելով Ղարաբաղը, վերականգնել է պատմական արդարությունը. Ուզբեկստանի նախագահ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->