>

Մենք փուլ առ փուլ պետք է վերականգնենք հավատը մեր ապագայի նկատմամբ: Այս մասին Մարտունու շրջանում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով երեկ աշխատանքային այցով եղել է Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:





Քոչարյանի զոհերը

«Ամենակարեւոր հարցը, որ մեր երկրի ներքին թ շ նա միները խաթարում են մեր անդորրը՝ չհասկանալով, որ ամեն մի ս ադրիչ նյութ տարածելով հերթական հոգեբանական ճնշումն գործադրում, վիրավորանքն են փոխանցում մեզ:




Գլխավոր թեման Կարմիր Շուկայի թեման է. Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել մեզ, իբր պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով: Ուզում եմ այդ կե ղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան


Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում, եւ օրական քանի անգամ էի կապվում Կարմիր Շուկայի պատաս խանատուների, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ: Մենք Կարմիր Շուկայում 150 տուն ենք կառուցում, եւ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր Շուկան պատրաստվում ենք հանձնել: Կարմիր Շուկայի թեման փակված է, բաց էլ չի եղել:


Ընդհանուր առմամբ, որեւէ ստվերային համաձայնություն, որեւէ փուլում չի լինելու: Մենք ունենք հստակ օրակարգ՝ շարունակել պայքարն անկախության համար: Մենք այդ ճանապարհից հետ նահանջ չենք ունենալու»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Сообщение Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->