>

Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը հրապարակել է նրա քաղաքական կտակը, որը գրվել է 2020-ի նոյեմբերի 10-ին։

Կտակում նշվում է․

«Սիրելի հայրենակիցներ,




Քոչարյանի զոհերը

Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերի և թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը:





Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին ՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար:

Դուք բոլորդ լավ գիտեք, ես մի հասարակ սպա եմ, ով ազնվորեն իր պարտքը տվեց ռազմաճակատում և այժմ էլ շարունակում եմ պարտքս տալ մեր Հայրենիքին։ Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ: Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից:

Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական քաղաքական գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը: Ես կարող եմ ստանձնել այս հասարակական մարմնի գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արշակունյաց 5 հասցեում, կարող եք կապվել մեզ հետ 010 52 6465 կամ 091 35 8928 հեռախոսահամարներով:


Արկադի Իվանովիչ Տեր – Թադևոսյան»,-նշված է կտակում։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

Arkady Ter-Tadosyan’s “Civic Council” initiative, founded by Commandos, published his political will, which was written on November 10, 2020.

The will states ․



“Dear compatriots,

Today, the fate of the Armenian people depends on us as never before. We must be able to maintain the stability of our state and its system of government. We have no right to give in to emotions և to allow steps that will further complicate the current situation.

I see an opportunity to unite all the healthy forces of our society, the Armenian intelligentsia, public and political figures, to find the right solutions to get out of this situation.

You all know very well, I am an ordinary officer who honestly gave his duty on the battlefield, and now I continue to give my debt to our Homeland. I do not pursue any political or personal goals. I also call on all others who play any significant social role today to rise above narrow political, co

rporate or

Сообщение Համացանցում արագորեն տարածվում է Արկադի Տեր-Թադևոսյանի թողած կտակը․ տեսեք ինչ է նա գրել появились сначала на .


от admin

-->