>

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային




Քոչարյանի զոհերը

ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն




Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)


հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Mazda-ի վարորդն էր, ով ապրում էր Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները: Իսկ Mercedes-ի վարորդն էլ վթարից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:


Today, on April 1, a large and tragic car accident took place in Ararat region. Mercedes-Mazda cars collided head-on on the 48th m section of the Yerevan-Yeraskh-Meghri highway at around 5:30 p.m. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, one person died on the spot as a result of the accident, 4 people were taken out of the Mazda with the help of citizens and were taken to Ararat Medica

l Center by Ararat hospital doctors and citizens. The Ararat Fire-Rescue Detachment No. 24 of the Rescue Service of the Ministry of Emergency Situations arrived at the scene with a fire brigade led by the detachment commander Ashot Mirzoyan. The rescuers took the dead person out of the car and approached the car transporting the body. The officers of the 2nd platoon of the 1st officer batt

alion of the 2nd traffic police, headed by battalion commander Arsen Mardoyan, deputy battalion commander Aram Adibekyan, platoon commander Grigor Poghosyan, platoon commander Karapet Harutyunyan arrived operatively. The head of the Ararat regional department of the police Kamo Tsutsulyan also arrived at the scene. Karen Gyulumyan, head of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Vedi Investigation Division of the Ararat Regional Investigation Dep

artment of the Investigation Committee of Armenia, from where the investigation group headed by the head of the department arrived. In connection with the fact in the Vedi Investigation Department with the features of Part 2 of Article 242 of the RA Criminal Code (traffic accident, which caused the death of a person by negligence). The police and the investigation department are trying to find out the identities of the d

Сообщение Սարսափազդու ու ողբերգական դեպք․ զոհ, վիրավորներ․ ներկաները շտապում են օգնության․Շամշյանը գիտի պատճառը появились сначала на .


от admin

-->