>

Պալերմո, Սիցիլիա: Այս կղզում կան կատակոմբեր, որտեղ հայտնաբերվել են շուրջ 8 000 մումիաներ: «Կապուցինների» կատակոմբերը հայտնի են իրենց լավ պահպանված մումիաների նմուշներով:

Այս աղջնակի անունը Ռոզալիա Լոմբարդո է: Նրա մարմինը տեղադրված է ապակյա դագաղի մեջ և ցուցադրվում է թանգարանի այցելուներին:




Քոչարյանի զոհերը




Ռոզալիա Լոմբարդոն մահացել է 1920 թ. դեկտեմբերի 6-ին, թոքերի բորբոքումից: Ռոզալիայի հայրը՝ Մարիո Լոմբարդոն, հոգեկան վատ վիճակում էր գտնվում աղջկա անսպասելի մահից հետո, այդ իսկ պատճառով դիմել է Ալֆրեդո Սալաֆիային՝ դստեր մարմինն ինչ-որ կերպ պահպանելու համար:


Ալֆրեդո Սալաֆիան սիցիլիացի պրոֆեսոր էր, ով զբաղվում էր մարդկանց մարմինների թաղումով՝ դրանք զմռսելով և խրտվիլակներ պատրաստելով:

Անցել է արդեն գրեթե 100 տարի, սակայն շնորհիվ Սալաֆիայի զմռսման հատուկ մեթոդի՝ աղջնակի ոչ միայն մարմինը, այլ նաև ներքին օրգանները հրաշալիորեն պահպանվել են: Գեղեցիկ և հանգիստ դեմքը, շեկ մազերը՝ կապված գեղեցիկ ժապավենով, նրան նմանեցնում են 2 տարեկան աղջնակի, որն ուղղակի քնած է: Սակայն այս պատմության մեջ մի խորհրդավոր կետ էլ կա. շատերն ասում են, որ օրվա մեջ մի քանի անգամ աղջիկը բացում է աչքերը:


Մասնագետների կարծիքով՝ այդ երևույթն իր խելամիտ բացատրությունն ունի: «Դա տեսողական խաբկանք է, որը կատարվում է կողային ապակիների միջոցով: Մումիան սկզբնական դիրքից տեղափոխվել է, հետևաբար, մարդիկ նրան հիմա դիտում են ուրիշ դիտանկյունից, հետևաբար կարող են տեսողական խաբկանքներ առաջանալ»,- ասում են նրանք:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->