>

24TV-ի եթերում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն անդրադարձել է իր և Արմեն Աշոտյանի ստեղծած երգին։

Դիտեք նաև՝




Քոչարյանի զոհերը






Ըստ երգչուհու՝ այն պոկելու է բոլոր սպիները և ցավ է տալու։ Իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմին անդրադառնալով՝ երգչուհին նշեց․

«Ապրում էինք հաղթանակի թմբիրի մեջ․ Ապրիլյանը բոթ էր, որ բոլորիս արթնացրեց»։


«Մենք տեսել ենք երկու հաղթանակ՝ 94-ը և Ապրիլյանը, մեզ համար անհասկանալի է այս կապիտուլյացիան։ Երբեք չեմ ամաչել, իմ երկրին տվել եմ միայն սեր և պատիվ՝ աշխարհի լավագույն բեմերում երգելով, հիմա ամաչում եմ մեր զոհերի և նրանց անունների առաջ։

Էրեխեքին էդ հողերով հանձնեցին, էդ հողերը լիքն են մեր էրեխեքով, դա չի ներվելու։ Արցախի մասնատման հետ, մեր զոհերի հետ հաշտվողները թող գնան գրողի ծոցը։ Երկնային բանակ է ստեղծվել, շատ հզոր․ Կոմանդոսն էլ միացավ։



Երկիր ենք կորցնում, ինչպես փայլուն սերունդ ենք կորցրել, 10 հազարից ավելին խեղված է։ Ճշմարտությունից չեք փախչելու, անաստվածնե՛ր։ էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել։ Գերագույն խնդիրը երկրի ազատագրումն է էս ոչ հայերից, թուրքի բարեկամներից։

Արթնացե՛ք, ժողովու՛րդ, երկիր չսիրող տզրուկները չեն կարող որոշել երկրի կարգավիճակը»,- ասել է երգչուհին։

Сообщение ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը հանդես է եկել կոչով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->