>

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել էր Կոմանդոսի հոգեհանգստի արարողությանը:





Նրան հիշեցրինք, որ Կոմանդոսի ազատագրած Շուշին այս իշխանությունները հանձնեցին թուրքերին։ Նախագահը խուսափեց պատասխանել որեւէ հարցի` խոստացավ, որ կխոսի դուրս գալուց հետո: Երբ դուրս եկավ, հետաքրքրվեցինք` շարունակո՞ւմ է պահանջել գործող կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:





«Ես կարծում եմ` պետք է դու կարդաս իմ հայտարարությունները կամ իմ ինտերվյուները»,- խուսանավեց նա, ապա հավելեց. «Եթե կարելի է, ուշադիր կարդա»:


Ասացինք, որ կարդում ենք, բայց լավ չի զգացվում, թե ինչ եք ասում: «Զգացումի հարց չէ, բառերի հարց է»,- ասաց նա ու նստեց մեքենան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



դիտեք նաև

Сообщение Արմեն Սարգսյանը շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->